Դերասանուհի Անյա Սահականը, կարճատեւ ամուսնությունից հետո, ամուսնալուծվել է: Դերասանուհին լուրը հաստատեց NEWS.am STYLE-ի հետ զրույցում: Անյան առաջին անգամ խոսեց իր ամուսնության, նախկինում դրա մասին չխոսելու ու նախկին ամուսնուց բաժանվելու պատճառի մասին:
«Մեր հարաբերություններն օրիկնականացրել էինք 2020-ին, սակայն հարսանիք չէինք արել, քանի որ Հայաստանում այնպիսի շրջան էր, որ տոնախմբության ու դրա մասին բարձրաձայնելու տրամադրություն չկար: Համարյա 4 տարի միմյանց ճանաչում էինք, բայց ամուսնության հարցում շտապել եմ, այն էլ` ինչպես...»,-ասաց դերասանուհին` հավելելով, որ իրենց համատեղ կյանքն ընդամենը մի քանի ամիս է տեւել:
«Բաժանվելու որոշումը ես եմ կայացրել: Ամենամեծ պատճառը նրա խանդն էր: Որքան էլ, որ հետագայում երկուսիս կողմից էլ փորձեր արվել են, շտկել իրավիճակը չստացվեց... Ինձ թվում էր՝ կյանքս կապել եմ հասուն տղամարդու հետ, այնինչ պարզվեց` այնպիսի մարդու հետ եմ ապրել, որն իմ կյանքին կարեւորություն չէր տալիս, փորձում էր իմ հաշվին կայանալ: Երբ տղամարդն անվստահ է լինում ինքն իր վրա, միշտ իր ներքին խնդիրները կնոջ վրա է բարդում: Ցավոք` ես թույլ կին չեմ, որպեսզի դա թույլ տամ: Թույլ տղամարդու մոտ միշտ կինն է մեղավոր»:
Հարցին` ինչ հարաբերություններ են պահպանել նախկին ամուսինները` Անյան պատասխանեց.
«Բացարձակ շփում չկա: Եթե մեկն իմ աչքից ընկնում է, այլեւս ոչ մի հետաքրքրություն չեմ ունենում նրա հանդեպ»:
Դերասանուհին այժմ փորձում է անցնել աշխատանքի, ինչը նրա խոսքով` նախկին ամուսինը թույլ չէր տալիս.
«Նկարահանվելու մասին խոսք անգամ չկար: Ամեն քայլ խնդիր էր առաջացնում, ամեն ինչ թողեցի, ընտրեցի իրեն, բայց սխալ որոշում էր: Վերջնական հասկացա, որ չեմ ցանկանում այլեւս իր հետ կիսել կյանքս, երբ ասաց, որ չի ուզում` օգնեմ կենդանիներին, կամ` որեւէ բարի գործ անեմ: Դա չէի կարող հանդուրժել: Հիմա վերադառնալու եմ իմ ասպարեզ: Արդեն նոր նախագծի շուրջ քննարկումներ կան»:
Դերասանուհին նշեց, որ անհաջող ամուսնությունն իրեն չի կոտրել. շարունակում է հավատալ իսկական ու մեծ սիրուն.
«Եթե կյանքում հանդիպել ես մեկին, որը քեզ արժանի չէր, չի նշանակում` պետք է հիասթափվես բոլորից: Կան նորմալ, կայացած մարդիկ, որոնք հաստատ կապացուցեն հակառակը: Իմ կյանքում առաջին դեպքն էր, որ նման մարդու հանդիպեցի, մինչ այդ արժանի մարդիկ են եղել, ուղղակի ես պատրաստ չէի ամուսնության: Այս դեպքում սխալ մարդու հետ կյանքս կապեցի»,-հավելեց նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Անյա Սահակյանի Facebook-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով