«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ». նկարիչ Էրիկ Գասպարյանի Inside The Time ցուցահանդեսի բացումը (ֆոտո)

12:08, 19 հոկտեմբերի

Հոկտեմբերի 17-ից Փյունիկ զարգացման կենտրոնում բացվել է նկարիչ Էրիկ Գասպարյանի՝ «INSIDE THE TIME» («Ժամանակի մեջ») խորագրով ցուցահանդեսը: Նկարչի աշատանքներում դասական գրաֆիկ արվեստն է՝ գրաֆիկայի ու յուղաներկի հետ միքսի տեսքով: Ցուցահանդեսին ներկայացված է 27 աշխատանք:

Ըստ նկարչի՝ «INSIDE THE TIME» խորագիրը որոշվել է նկարների թեմաներից ելնելով.

«Բոլոր նկարները կապ ունեն մարդու կյանքի ու բնազդի հետ: Միշտ կշարունակվի մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ, քանի որ դա այն հարթությունն է, որտեղ հին ու նոր չկա»,-ասում է Էրիկը, որը հին ու նորը միաձուլելով՝  փորձել է ժամանակի խնդիրը լուծել:

«Կա երեք նկար Covid համավարակի թեմայով. մարդիկ հիմա պետք է դրա հետ ապրել սովորեն, իսկ ես պատկերել եմ նրանց ապրումների դաշտը: Նկարներից մեկում պատկերված է, թե ինչպես է մարդու մարմինն ուզում ազատություն համավարակից»,-հավելում է նա:

Ներկայացված աշխատանքներում կան կրոնական ուղղվածության մի շարք սիմվոլներ,-«Նկարներս նաեւ հավերժության եւ հավասարակշռության մասին են: Ես շատ եմ ուզում, որ գրաֆիկան Հայաստանում զարգացում ապրի, քանի որ այն յուրահատուկ ժանր է»,-ասում է նկարիչը, որը արվեստի այս ուղղվածության հանդեպ սերը զգացել է 6  տարեկանից, հետագայում կրթություն է ստացել Գեղարվեսըի պետական ակադեմիայում:  Էրիկին հոգեհարազատ է հենց գրաֆիկայի ժանրը, որով էլ շարունակել է իր ուղին, եւ որն էլ արտացոլված է նրա ներկայիս աշատանքներում: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 22-ը ներառյալ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել