MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Տապալված» կուլտային ֆիլմեր. «Հսկիչները»  

12:35, 20 հոկտեմբերի

Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ  շատ գումար վաստակի։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Հսկիչները» (2009թ․) սուպերհերոսական ֆիլմը, որը նկարահանված է Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի համանուն գրաֆիկ նովելի հիման վրա:

Բյուջեն՝ 130 մլն դոլար, իսկ հասույթը՝ 185 մլն դոլար։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Ամերիկայում 1985 թվականին, բայց ալտերնատիվ իրականությունում ։ Այս աշխարհում սուպերհերոսները դարձել են հասարակության առօրյա կյանքի մի մասը, իսկ Ահեղ Դատի Ժամը կեսգիշերից հինգ րոպե առաջ կանգ է առել՝ հաշվելով, թե աշխարհի առաջատար տերությունների միջեւ բախումը երբ կսկսվի: Իր նախկին գործընկերներից մեկի սպանությունից հետո Ռորշախ սուպերհերոսը, որը երբեք չի հանում իր դիմակը, լի է Լինչի դատը կատարելու վճռականությամբ։

2006 թվականի «300 սպարտացիներ» ֆիլմի մեծ հաջողությունից հետո ռեժիսոր Զակ Սնայդերը որոշել է կոմիքսների աշխարհից էկրանավորել ավելի մոնումենտալ ստեղծագործություն, այն է ՝ Ալան Մուրի «Հսկիչները» գրաֆիկական նովելը:

Legendary Pictures-ը եւ Warner Bros.-ը,  ձեռքի տակ ունենալով Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը» ֆիլմի օրինակը, որը 2008 -ին տոմսարկղում հավաքեց ավելի քան մեկ միլիարդ դոլար, ակտիվորեն օգնեցին Զակին իր մտահղացման մեջ, այն է՝ բռնել ջեքփոթը:

Բայց ամեն բան գնաց դժոխք:

Աղետ էր (բնականաբար, ֆինանսապես):

185 մլն հասույթն այն պայմաններում, երբ ֆիլմի բյուջեն 130 մլն է (+ 50 մլն դոլար մարքեթինգի համար), ուղղակի ֆինանսական աղետ էր ստուդիայի համար։ Ճշգրիտ թիվը մինչ օրս չեն հաղորդել, սակայն ինսայդերների տեղեկությամբ՝ այդ թիվը կազմում է 60 մլն դոլար:

Քննադատների շրջանում ֆիլմը, ընդհանուր առմամբ, զուսպ,դրական արձագանքներ է ստացել։ Իսկ  նշանավոր կինոքննադատ Ռոջեր Էբերտը 4 աստղերից 4-ն էլ տվել է ֆիլմին  ՝ նշելով, որ այս ֆիլմը կարելի է դիտել եւս մի քանի անգամ։

Սակայն հանդիսատեսը վարձույթի ժամանակ չի գնահատել ֆիլմը ՝ այն անվանելով ձանձրալի եւ ձգված (կինոթատրոնի տարբերակը տեւել է 163 րոպե)։

Ֆիլմի ընկալումը սկսել է փոխվել, երբ ֆիլմը թողարկվել է DVD-ի վրա  2009 թվականի սեպտեմբերի 1-ին։

Վաճառքից ստացված գումարը գերազանցել է 50 մլն դոլարը, ինչը մի փոքր օգնել է մեղմել ձախողված վարձույթի հարվածը, իսկ  հանդիսատեսի կարծիքը դարձել է ավելի դրական:

Ժամանակի ընթացքում ֆիլմը ստացել է կուլտային կարգավիճակ, Իսկ Զակ Սնայդերի երկրպագուներն այդ ֆիլմի համար բարձրացրել են նրան պատվանդանի վրա և անվանել մեր ժամանակի լավագույն վիզիոներ (ոչ առանց հիմնավորման)։

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել