Վթարից հետո, որը մարդու կյանք է խլել, Քսենիա Սոբչակը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ համբույրի պատճառով։ Նաստյա Իվլեեւայի YouTube-յան ալիքում հրապարակվել է նրա «Королевские кобры» շոուի նոր թողարկումը, որի հատուկ հյուրը Քսենիան է։ Հենց հաղորդման նկարահանումների ընթացքում Իվլեեւան եւ Սոբչակը կրքոտ համբուրվել են, եւ թեման այժմ բուռն քննարկվում է համացանցում։
Քսենիան շոուին մասնակցել է ժյուրիի անդամի կազմում։ Նրա խնդիրն էր գնահատել կանացի կերպարներ օգտագործող արտիստների ելույթները, ընտրել իր ֆավորիտին եւ նրան առաջին տեղը շնորհել։ Երբ բոլոր մասնակիցների ելույթներն ավարտվել են, Նաստյան եւ Քսենիան որոշել են շոուին մի փոքր հետաքրքրություն ավելացնել։ Նրանք պարային մրցություն են ունեցել, որի անխոս հաղթողը դարձել է Քսենիա Անատոլեւնան։
Ելույթի ընթացքում Քսենիան շպատագ է ցուցադրել՝ ողջունելով Անաստասիա Վոլոչկովային։ Հետո նա քննադատել է Նաստյանին՝ ցուցադրելով իր ճկունությունն ու կարողությունները։ «Նաստյա, տարեց մարդիկ այդպես պարում են հուսահատությունից։ Դու 40-ին մոտ կհասկանաս դա»,- իր վառ ելույթը մեկնաբանել է Սոբչակը։
Իվլեեւան խոստովանել է, որ տեսածն իրեն դրական իմաստով շոկի է ենթարկել, ինչպես նաեւ նշել է, որ մեծ հայփի համար մնում է միայն համբուրվել։ «Բայց մենք դա չենք անի, այդպե՞ս չէ»,- ժպիտով հարցրել է Իվլեեւան։
«Ես միշտ կողմ եմ»,- պատասխանել է Քսենիան՝ ակնարկելով Թինա Կանդելակիի հետ իր նախկին «փորձը» (Քսենիան եւ Թինան երկար տարիներ առաջ համբուրվել են «GQ» ամսագրի մրցանակաբաշխության ընթացքում)։
Այդ բառերից հետո նրանք հանրության առաջ համբորվել են։ Սոբչակի եւ Իվլեեւայի այդ քայլն արդեն բուռն քննարկվում է շոուի թողարկման մեկնաբանություններում։ Մինչ մյուսները երկու ասղտերի համբույրը «լեգենդար» են անվանում, մյուսները նրանց քննադատում են «ԼԳԲՏ քարոզելու» համար։
Անկախ համբույրի վերաբերյալ ոչ միանշանակ կարծիքից՝ նրանք համաձանել են, որ հենց Քսենիան է այդ թողարկումն իսկապես յուրօրինակ դարձնել, ինչպես նաեւ կատակել, որ նրա կորպորատիվների գները կբարձրանան։
Աղբյուրը՝ Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը