Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես տանը դրական էներգետիկա ստեղծել

21:12, 21 հոկտեմբերի

Ինչպե՞ս «բուժել» տունը

Բացասական էներգետիկայից ազատվելն այնքան էլ բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Այդ խնդիրը կարելի է հաղթահարել մի քանի հասարակ կանոնների օգնությամբ։ Նման էներգետիկ մաքրությունը պետք է անել տարեկան 3-4 անգամ, բնակարանի սովորական մաքրության նման։

1. Մաքրեք սեփական բացասական էներգետիկան

Մինչ տանը մաքրություն սկսելը, անհրաժեշտ է, որ դուք ինքներդ ձերբազատվեք ձեր բացասական էներգետիկայից։ Դրա համար պետք է ցնցուղ ընդունել, բայց ոչ թե հասարակ, այլ աղով։ Այն կարող է կուտակել թե բացասական, թե դրական էներգետիկան։ Իսկ ջրում լուծված աղը կարող է մաքրել ոչ միայն մեկ օրվա, այլեւ տարիների ընթացքում կուտակված բացասական էներգետիկան, որից դուք, գուցե նույնիսկ առանց կռահելու, երկար ժամանակ տառապել եք։ Եվ այսպես, կանգնում ենք ցնցուղի տակ, որից հետո խոնավ մաշկին մերսող շարժումներով քսում սովորական աղ։ Ձգտեք ընդգրկել ամբողջ մակերեսը, բացի մազերից, բայց աղը շատ մի տրորեք, արեք դա նրբորեն, որպեսզի դիսկոմֆորտ չզգաք։ Դրանից հետո նորից ցնցուղի տակ մտեք ու աղը մաքրեք ջրով։ Ընդ որում մտովի դիմելով ջրին ու խնդրելով մաքրել ձեզնից բոլոր վատ բաները։

2. Պատրաստվեք տան էներգետիկ մաքրությանը

Իսկ հիմա եկել է տան էներգետիկ մաքրության ժամանակը։ Հնարավորինս հասարակ հագնվեք, ավելի լավ է տնային խալատ կամ մարզական կոստյում հագեք։ Ձեզ վրա չպետք է որեւե զարդ լինի՝ ոչ մետաղական, ոչ կաշվե, ոչ էլ պլաստմասե։ Դուք պետք է լինեք էներգետիկ տեսակետից ամբողջովին չեզոք։ Ամբողջ տանը կամ բնակարանում բացեք պատուհանները, եթե հնարավոր է՝ նաեւ դռները։ Մի վախեցեք քամիներից, հենց դրա՛նք պետք է դուրս բերեն ամբողջ բացասական էներգետիկան։ Թող այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում մաքրությանը, դուրս գան տնից։ Դուք կզարմանաք, թե ինչպես կփոխվեն ձեր կյանքն ու հարաբերությունները, եթե դուք պարզապես կարգուկանոն հաստատեք ձեր պահարաններում։ Եվ այսպես, ազատվեք բոլոր տեսակի ավելորդ հնամաշ իրերից, զուգահեռաբար մաքրություն անելով տանը, ինչպես սովորաբար եք անում։ Հիմա մաքրեք տան բոլոր հայելիները։ Ձգտեք հիշել, թե քանի տարվա հայելի է ու հենց այդքան անգամ էլ խոնավ շորով շրջանաձեւ մաքրեք այն։ Այդ դեպքում ամբողջովին կոչնչացնեք տարիների ընթացքում կուտակված բացասական ինֆորմացիան։ Եթե չեք հիշում, թե հայելին քանի տարեկան է, տասներեք շրջանով մաքրեք։

3. Ծխահարում ենք ու ցողում

Ձեզ պետք է հիպերիկի, տատասկափուշի կամ հավամրգի մի քանի ճյուղ։ Նաեւ մի թաս ջուր։ Կարող է լինել սուրբ ջուր կամ հալեցված, բայց ոչ ծորակից վերցված։ Սկզբում տան բոլոր անկյունները այդ ջրով ցողեք, հետո դրանով թրջեք դեմքն ու ձեռքերը ու առանց տրորելու՝ թողեք, որ չորանա։ Դրանից հետո այրեք բույսերի ճյուղերը ու դրանով ծխահարեք ամբողջ բնակարանը։ Մաքրություն անելիս՝ մտովի պատկերացրեք, թե ինչպես է հօդս ցնդում էներգետիկ կեղտը։

4. Տան մաքրություն մոմերի օգնությամբ

Ձեզ պետք կլինեն մի քանի բարակ եկեղեցական մոմեր, բայց կարելի է նաեւ սովորական տնտեսական մոմ օգտագործել։ Վերցրեք մոմը ու դրա վրա թղթից կտրված մի փոքր շրջան հագցրեք։ Այն պետք է, որ ձեր ձեռքերը պաշտպանվեն բացասական էներգիայից, որը կներծծի հալած մոմը։ Այրեք մոմը, ու առանց շտապելու շրջեք ամբողջ տնով մեկ ՝ շարժվելով ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Սկսեք շարժումը մուտքի դռնից, այն բացասական էներգետիկայի մուտքի գլխավոր դարպասն է։ Դրա համար էլ դռանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Կանգնեք դռան մոտ դրսի կողմից ու մոմը շարժեք ձախից աջ։ Մոմով լավ մշակեք դռան դիտանցքը ու դրա մակերեսը, չմոռանալով նաեւ բռնակը ու զանգը։ Հետո անցեք դռան ներսի մասի մշակմանը, անելով նույն բաները։ Հիմա արդեն շրջեք տնով մեկ։ Մտեք բոլոր մութ անկյունները, մի մոռացեք կահույքի մասին, մանավանդ միջանցքում, կոշիկի ու հագուստի մասին։ Ուշադրություն դարձրեք պատուհաններին, հայելիներին,անկյուններին, կախիչներին։ Պատերի կողքով քայլելիս մոմը շարժեք սինուսոիդով՝ մեկ վեր բարձրացնելով, մեկ իջեցնելով ներքեւ։ Ձեր ներքին ձայնը ձեզ կհուշի, թե որտեղ է պետք մոմը վերեւ բարձրացնել, որտեղ՝ իջեցնել։ Երբ ավարտեք մոմերով մաքրությունը, ձեր ձեռքի ամանի մեջ մեկ կամ մի քանի հալած մոմեր կհայտնվեն։ Դրանք անմիջապես աղբը նետեք։

Աղբյուրը՝ Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել