MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Չափազանց ռիսկային էր ստանձնել մի դեր, որն արդեն սիրվել էր». Ջուլիա Եղշատյանը` «Բեկորներ»-ում Լիլիթ Սարգսյանին փոխարինելու մասին

17:31, 20 հոկտեմբերի

«Շանթ» հեռուստաընկերության «Բեկորներ»  հեռուստասերիալում փոփոխություն է տեղի ունեցել. արդեն մի քանի սերիա է` գլխավոր հերոսուհիներից մեկին` Սյունեին, Լիլիթ Սարգսյանի փոխարեն (նա հիմա նկարահանվում է «Բռնիր ձեռքս» հեռուստասերիալում) մարմնավորում է դերասանուհի Ջուլիա Եղշատանը: NEWS.am STYLE-ը դերասանուհու հետ զրուցել է արդեն իսկ հայտնի կերպարը շարունակելու դժվարությունների ու հեռուստադիտողի արձագանքի մասին.

«Ինձ համար շատ անսպասելի էր առաջարկը, քանի որ նախկինում մեկ այլ դերասանուհու փոխարինելու փորձ չէի ունեցել, բայց մեր մասնագիտության մեջ պետք է պատրաստ լինենք նաեւ դրան»,-անկեղծացավ Ջուլիան,-«Բնականաբար, չափազանց ռիսկային էր ստանձնել մի դեր, որն արդեն ընդունվել է ու սիրվել: Հեռուստաիտողն արդեն Սյունեին ճանաչում էր Լիլիթ Սարգսյանի մարմնավորմամբ ու իր կատարած դերով են նրան ընդունել, սակայն, իհարկե, ռիսկի դիմել պետք էր, չնայած` երկար եմ մտածել, քանի որ հասկանում էի, որ կարող են քննադատություններ առաջանալ: Բայց աշխարհում սա ընդունված պրակտիկա է, եւ որոշեցի, այնուամենայնիվ, ռիսկի դիմել»,-հավելեց նա:

Ջուլիայի խոսքով` մինչ «Բեկորներ»-ում նկարահանվելը` չի հետեւել կերպարին, հիմա փորձում է այն յուրովի ներկայացնել.

«Որոշ բաներ, իհարկե, նույնն ենք պահում, բայց շատ բաներ փորձում եմ իմ կողմից դնել նրա մեջ:

Հեռուստադիտողի կողմից բացասական արձագանքի չեմ հանդիպել, չնայած` նրանք արդեն սովոր էին այլ դերասանուհու տեսնել Սյունեի դերում, ու Լիլիթը բավական երկար էր մարմնավորել այդ դերը: Կարծում եմ` շատերի համար դժվար կլինի այդ փոփոխությունը, բայց ժամանակի ընթացքում նրանք կընդունեն նոր Սյունեին»,-նշեց դերասանուհին` հավելելով.

«Եթե անգամ ես չմարմնավորեի այդ կերպարը, իմ փոխարեն այլ դերասանուհի էր նկարահանվելու, որովհետեւ նախագիծը պետք է շարունակվեր: Անկեղծ ասած` մինչեւ այս պահը բացասական ոչ մի բան չեմ լսել այս առիթով, միայն հարցեր են եղել, թե ինչու է տեղի ունեցել փոփոխությունը, սակայն ես նման բնույթի հարցերի չեմ կարող պատասխանել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ջուլիա Եղշատյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել