Fours fashion for fashion. նորաձեւության ցուցադրություն փոքրիկ մոդելների մասնակցությամբ

Կայացավ Աղաս Մանուկյանի «Գործ չկա» stand up-ի պրեմիերան

Նոր նախագիծ` Guess&Eat. հավով ապուր

Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

Նոր կերպարներ ու զվարճալի իրավիճակներ. «Դեպի ճամպար 3»

«Կիրկորովից առաջարկ եմ ստացել իր հետ աշխատել». «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

Գոհար Հարությունյանի 42-ամյակն ու ամենաթան նվերը

Քիմ Քարդաշյանը 41 տարեկան է. հիշում ենք աստղի մասնակցությամբ ամենաաղմկոտ սկանդալները

18:59, 21 հոկտեմբերի

Իրապատում-շոուի աստղ, դերասանուհի, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն այսօր նշում է 41-ամյակը։ Նա Ինստարգրմայն էջում 259 միլիոն հետեւորդ ունի, իսկ գովազդային հրապարակման արժեքը սկսվում է 300 հազար դոլարից։ 

Pay Me Kim Kardashian GIF by GQ

Նա հեշտությամբ գնում էր Սպիտակ տուն, հանդիպում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ քննարկում իրեն հետաքրքրող հարցերը։ Քիմը գրեթե ամեն օր լրատվամիջոցներին հրապարակումների առիթ է տալիս՝ հանրությանը զարմացնելով անկեղծ զգեստներով կամ սկանդալներով։ NEWS.am STYLE-ը փորձել է հիշել դրանցից ամենավառերը։

Պոռնո սկանդալ

kim kardashian GIF

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ աղմկոտ սկանդալը բարձրացավ 2006թ.-ին եւ վայրկենապես նրան ավելի հայտնի դարձրեց։ Համացանցում անկեղծ «տնային» տեսանյութ հայտնվեց Քիմի եւ այդ ժամանակ նրա ընկերոջ՝ Ռեյ Ջեյի մասնակցությամբ։ Սկզբնական շրջանում Քիմը փորձում էր հերքել իր մասնակցությունը տեսանյութում եւ պնդում էր, որ այն իսկական չէ։ Ընդ որում, երբ նա հայց ներկայացրեց ընկերության դեմ, որը ծրագրում էր DVD տարածել, անուղղակիորեն խոստովանեց սխրագործությունները։ Ավելի ուշ ընկերության դեմ հայցը, որին պատկանում էր տեսագրությունը, Քիմը ետ վերցրեց՝ որպես փոխհատուցում ստանալով 5 մլն դոլար։

Թշնամություն Բեյոնսեի հետ

kim kardashian beyonce GIF

Երբ յոթ տարի առաջ Քանյեն սիրավեպ սկսեց Քիմի հետ, Բեյոնսեն դա հավանության չարժանացրեց՝ հայտարարելով, որ հեռուստաաստղը նրան համապատասխան չէ։ Ավելի ուշ այդ խոսքերը հասան Քարդաշյանին՝ հիմք դնելով նրանց բարդ ընկերություն-թշնամությանը։ Քանյեի եւ Քիմի հարսանիքին ներկա չէին ոչ Ջեյ Զին, ոչ նրա կինը, ինչը եւս դժգոհության առիթ տվեց։ Ճիշտ է, մեկ տարի անց բոլորն ընկերացան այն աստիճանի, որ Քիմն անկեղծորեն ցույց տվեց հիացմունքը նախկին մրցակցով։ Ընկերությունը տեւեց մեկ տարի։ Ինչպես ասում են, գլխավոր պատճառն այն է, որ Բեյոնսեն չի կարողանում Քիմին լուրջ ընդունել։

72 օրվա տեւած «գովազդային» ամուսնություն 

kim kardashian GIF

2011թ.-ին Քիմը մեծ աղմուկ բարձրացրեց բասկետբոլիստ Քրիս Համփրիսի հետ իր հեքիաթային թանկ ամուսնությամբ եւ կարճ ժամանակ անց նրանից բաժանվելով։ Տոնին հրավիրված էր ավելի քան 500 մարդ, հարսնացուն փայլում էր Vera Wang-ի՝ 25 հազար դոլար արժողությամբ զգեստով։ Միջոցառման ընդհանուր արժեքը հասնում էր 10 մլն դոլարի։ Ընդ որում, երկու ամիս անց զույգը շոկի ենթարկեց ամուսնալուծության մասին լուրով։

Այդ ժամանակ Քրիսը The Sun-ին տված հարցազրույցում խոստովանեց, որ Քիմի հետ իր ամուսնությունը ոչ այլ ինչ էր, քան PR քայլ՝ հանուն «Keeping Up With The Kardashians» շոուի նկատմամբ հետաքրքրության մեծացման։

Քիմը՝ պատանդի վիճակում

kim kardashian crying GIF by RealityTVGIFs

Պատմություն, որը Քիմ Քարդաշյանին ստիպեց փոխել անվանգությունն ու ավելի զգույշ լինել։ Չորս տարի առաջ հեռուստաաստղին պատանդ են վերցրել հյուրանոցում, որում նա կանգ էր առել փարիզյան Նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Հանցագործները դիմակներ էին կրում եւ ոստիկանական համազգեստ եւ աստղին սպառնացել են ատրճանակով։ Նպատակը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ դա կողոպուտ էր. ըստ որոշ տվյալների՝ Քարդաշյանից գողացել են մի քանի մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր։ Քիմի ներկայացուցիչների խոսքով՝ նա ֆիզիկական վնաս չի կրել, սակայն ցնցված էր կատարվածից։ Քանյե Ուեսթը, որն այդ ժամանակ համերգով հանդես էր գալիս Նյու Յորքում, դադարեցրել է ելույթը՝ բեմից հայտարարելով, որ ստիպված է լքել դահլիճն ընտանեկան հանգամանքների պատճառով։

Անիմացիան՝ GIPHY


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ