Համատեղ լուսանկարը որպես ավատար մի՛ օգտագործեք
Հոգեբանները հաճախ են խոսում այն մասին, որ հարաբերություններ ունենալու դեպքում էլ է պետք է պահպանել ինքնուրույնություն, ունենալ նաեւ սեփական կյանքը։ Սոցցանցի պրոֆիլը քո ինքնաբավության պատկերավոր ապացույցն է։ Եթե քո ամբողջ էջը նվիրված է բացառապես «երկուսիդ», ապա դու սկսում ես մոռանալ քո մասին, իսկ դա արդեն լուրջ մտահոգության առիթ է։
Սոցցանցում ձեր նախկին սիրեցյալների էջերին մի՛ հետեւեք
Ավարտելով հարաբերությունները՝ դրանց մասին պետք է մոռանալ։ Մեկընդմիշտ։ Սոցցանցերում հետեւելով նախկին ընկերների կամ ընկերուհիների էջերին՝ դուք կասկածի տակ եք դնում ձեր սեփական երջանկությունը։
Ձեր նախկին սիրեցյալներին «սեւ» ցուցակում մի՛ ընդգրկեք
Անդրադառնալով նախկին ընկեր-ընկերուհու թեմային՝ նշենք, որ հակառակ ծայրահեղության մեջ նույնպես պետք չէ ընկնել։ Հիմա դու երջանիկ ես քո ներկա բոյֆրենդի հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլոր նախկիններին պետք է ջնջել քո անցյալից՝ այդ թվում սոցցանցերից։ Անցյալը եղել է ու միշտ կլինի։ Մշտապես սիրեցյալին թեգերով նշելն առնվազն տարօրինակ է։ Կարելի է սահմանափակվել միայն իսկապես կարեւոր իրադարձություններով՝ օրինակ համատեղ հանգստի լուսանկարներով։
Ձեր ընտրյալի հետ սոցցանցում հրապարակումների միջոցով մի՛ վիճեք
Վիճելն, իհարկե, բնական փուլ է ցանկացած հարաբերություններում։ Պարզապես չարժե դա անել հրապարակավ։ Նախ, որովհետեւ դա ձեզ ամենեւին էլ դրական լույսի ներքո չի ներկայացնում, նաեւ ձեր զուգընկերոջն է ստորացնում։ Բացի այդ՝ դա պարզապես անհարգալից վերաբերմունք է ձեր էջի մյուս այցելուների նկատմամբ։
Հրապարակավ սեր մի՛ խոստովանեք
Նույն պատճառով, ինչ նախորդ կետում՝ դա շատ անձնական զգացմունք է ու պետք է այդպիսին էլ մնա։ Բացի դրանից՝ հոգեբանները հավաստիացնում են, որ եթե դու որեւէ մեկին քո երջանկությունն ապացուցելու կարիք ունես, ուրեմն առաջին հերթին հենց դու ունես նման ապացույցի կարիք։
Նրա մասին դժգոհություններ ու գանգատներ մի՛ հրապարակեք
Խնդիրների մասին չարժե բարձրաձայնել։ Մանավանդ` սոցցանցի մասշտաբով, որտեղ քո էջը կարող է այցելել ցանկացած ոք՝ այդ թվում քո նախկին բոյֆրենդն ու նրա գաղտնի երկրպագուհին։ Եվ հետո՝ դա պարզապես անքաղաքավարություն է։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը