Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ազնավուրի եւ Թարիվերդիեւի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով. համերգի մանրամասներն ու հատված՝ փորձից (ֆոտո/վիդեո)

17:05, 22 հոկտեմբերի

Հոկտեմբերի 26-ին` ժամը՝ 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի յուրահատուկ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրին եւ Միքայել Թարիվերդիեւին։

Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը, որպես մենակատար՝ հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին։ Համերգային ծրագրում Շառլ Ազնավուրի եւ Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործությունների նոր մշակումներն են։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Իտալացի սաքսոֆոնահարը Հայաստանում առաջին անգամը չէ, եւ հայ կոմպոզիտորների աշխատանքներին քաջ ծանոթ է. հասցրել է նվագել, ինչպես Կոմիտասի, այնպես էլ՝ Բաբաջանյանի ստեղծագործություններից:  Խոսելով Ազնավուրի մասին՝ նա նշեց, որ նրա արվեստի մեծ երկրպագուն է, իսկ առաջիկա համերգային ծրագիրը որոշել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանի հետ միասին:

«Պետք է նշեմ, որ այս երկրում երաժշտության որակի հետ կապված մի յուրահատկություն կա: Անգամ Մանսուրյանի եւ Բաբաջանյանի երաժշտության մեջ, որը գրված է կինոյի համար, միշտ զգում ես Հայաստանի ոգին: Երբ խոսում ենք հայկական երաժշտության մասին, պետք է ասել, որ այնտեղ զգացվում է մարդկանց հոգին, այնտեղ լսելի է մարդկանց ձայնը: Այն միշտ կապված է հոգեւորի հետ»,-այսօր՝ հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Երեւանում իր առաջիկա ելույթին, նշեց Մոնդելչին,-«Թարիվերդիեւը եւ Ազնավուրը ոչ միայն դասական ժանրում են ստեղծագործել, այլեւ գրել են երաժշտություն ֆիլմերի, հեռուստատեսության համար: Նրանց մեջ ես տեսնում եմ որոշակի նմանություններ»,-հավելեց նա:

Ֆելիքս Բաբուրյանի խոսքով՝ համերգային ծրագիրն ավելի վաղ էր նախատեսված, սակայն հետաձգվել է համավարակի պատճառով.

«Մենք անընդհատ փորձում ենք որեւէ հայ ստեղծագործողի աշատանքները ներկայացնել՝ գրված սաքսոֆոնի համար, Մոնդելչին ինքն է ամեն անգամ ցանկություն հայտնում իր ծրագրում ընդգրկել հայ կոմպոզիտորների գործեր, ու այս անգամ ընտրեցինք Ազնավուրին, որովհետեւ նրա ստեղծագործությունները բոլորն են սիրում, ու որոշեցինք դրանք ներկայացնել սաքսոֆոնի համար: Գործիքավորումն արել է հենց Մոնդելչին»,-նշեց նա:

Մինչ ասուլիսը հանրաճանաչ սաքսոֆոնահարը նվագախմբի հետ զբաղված էր համերգային փորձով: NEWS.am STYLE-ը ներկայացնում է փոքրիկ հատված՝ համերգին նախապատրաստական աշխատանքներից:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել