Հոկտեմբերի 26-ին` ժամը՝ 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի յուրահատուկ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրին եւ Միքայել Թարիվերդիեւին։
Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը, որպես մենակատար՝ հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին։ Համերգային ծրագրում Շառլ Ազնավուրի եւ Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործությունների նոր մշակումներն են։
Посмотреть эту публикацию в Instagram
Իտալացի սաքսոֆոնահարը Հայաստանում առաջին անգամը չէ, եւ հայ կոմպոզիտորների աշխատանքներին քաջ ծանոթ է. հասցրել է նվագել, ինչպես Կոմիտասի, այնպես էլ՝ Բաբաջանյանի ստեղծագործություններից: Խոսելով Ազնավուրի մասին՝ նա նշեց, որ նրա արվեստի մեծ երկրպագուն է, իսկ առաջիկա համերգային ծրագիրը որոշել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանի հետ միասին:
«Պետք է նշեմ, որ այս երկրում երաժշտության որակի հետ կապված մի յուրահատկություն կա: Անգամ Մանսուրյանի եւ Բաբաջանյանի երաժշտության մեջ, որը գրված է կինոյի համար, միշտ զգում ես Հայաստանի ոգին: Երբ խոսում ենք հայկական երաժշտության մասին, պետք է ասել, որ այնտեղ զգացվում է մարդկանց հոգին, այնտեղ լսելի է մարդկանց ձայնը: Այն միշտ կապված է հոգեւորի հետ»,-այսօր՝ հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Երեւանում իր առաջիկա ելույթին, նշեց Մոնդելչին,-«Թարիվերդիեւը եւ Ազնավուրը ոչ միայն դասական ժանրում են ստեղծագործել, այլեւ գրել են երաժշտություն ֆիլմերի, հեռուստատեսության համար: Նրանց մեջ ես տեսնում եմ որոշակի նմանություններ»,-հավելեց նա:
Ֆելիքս Բաբուրյանի խոսքով՝ համերգային ծրագիրն ավելի վաղ էր նախատեսված, սակայն հետաձգվել է համավարակի պատճառով.
«Մենք անընդհատ փորձում ենք որեւէ հայ ստեղծագործողի աշատանքները ներկայացնել՝ գրված սաքսոֆոնի համար, Մոնդելչին ինքն է ամեն անգամ ցանկություն հայտնում իր ծրագրում ընդգրկել հայ կոմպոզիտորների գործեր, ու այս անգամ ընտրեցինք Ազնավուրին, որովհետեւ նրա ստեղծագործությունները բոլորն են սիրում, ու որոշեցինք դրանք ներկայացնել սաքսոֆոնի համար: Գործիքավորումն արել է հենց Մոնդելչին»,-նշեց նա:
Մինչ ասուլիսը հանրաճանաչ սաքսոֆոնահարը նվագախմբի հետ զբաղված էր համերգային փորձով: NEWS.am STYLE-ը ներկայացնում է փոքրիկ հատված՝ համերգին նախապատրաստական աշխատանքներից:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը