Հայտնի ռեժիսոր Ջո Բերլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը Նյու Յորքում վավերագրական կինոյի «RUSDOCFILMFEST» ռուս-ամերիկյան 14-րդ անկախ փառատոնի ընթացքում ստացել է «Հումանիզմը ժամանակակից աշխարհում» մրցանակը, հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։
Փառատոնի մրցութային ծրագրում ներառված էին ֆիլմեր Հայաստանից, Բուլղարիայից, Չիլիից, Վրաստանից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից։ Բոլոր եվրոպական ժապավեններն ԱՄՆ-ում ցուցադրվել են առաջին անգամ։
«Ֆիլմում պատմաբանները, գիտնականները եւ անվանի կինեմատոգրաֆիստները հեղինակի հետ մտածում են այն մասին՝ ինչ պատճառներ են հանգեցրել այդ հրեշավոր ողբերգությանը... Ինչու ցեղասպանության վկայությունները մինչեւ այժմ ստիպված են պայքարել ուսումնասիրված եւ լսված լինելու իրավունքի համար, եւ ինչպես են այդ իրադարձություններն ազդել ազգերի մասսայական ոչնչացման մյուս պատմությունների վրա ХХ դարում»,- ասվում է ֆիլմի համառոտ բնութագրում։
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը 2018թ.-ի հուլիսին վավերագրական ֆիլմը ներկայացրել էր Վաշինգտոնում անցկացվող «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնին, ավելի վաղ նշել էր, որ ֆիլմը պարտադիր պետք է հաղթի։ «Այս ֆիլմն արժանի է սեպտեմբերին «Էմմի» հաղթանակի ոչ միայն որպես հրաշալի պատմություն, այլեւ այն պատճառով, որ ուժեղ հարված է ցեղասպանության ժխտմանը,- հավելել էր Համբարյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 հունիսի
ՀՈւՆԻՍԻ 27-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:42, 26 հունիսի
«Սիրում եմ իմ աշխատանքը»․ Մարգարիտա Պոզոյանի ամառային լուքը23:08, 26 հունիսի
Վալերիան համերգի ընթացքում ընկել է բեմի վրա (վիդեո)22:58, 26 հունիսի
Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը22:37, 26 հունիսի
«Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)22:13, 26 հունիսի
Օրվա թիվը․ Թոմ Քրուզը «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմի համար կարող է 200 միլիոն դոլար ստանալ21:45, 26 հունիսի
Արմինկայի երեւանյան «street style»-ը21:12, 26 հունիսի
Ինչու՞ է 30-ից հետո դժվարանում ընկեր ձեռք բերելը20:38, 26 հունիսի
«Ինչ տեսք ունի խաղաղությունը»․ Իջին (ֆոտո)20:08, 26 հունիսի
«Նա ինձ դավաճանեց հարսանիքից ընդամենը մեկ ժամ անց»․ Բրիթնի Սփիրսի ամուսինը՝ նրա ու Մադոննայի համբույրի մասին19:45, 26 հունիսի
«Երեկոյան Երեւան»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)19:12, 26 հունիսի
Էլվիս Փրեսլիի ընտանիքը քննադատել է երգչի մասին Բազ Լուրմանի կենսագրական ֆիլմը