Fours fashion for fashion. նորաձեւության ցուցադրություն փոքրիկ մոդելների մասնակցությամբ

Կայացավ Աղաս Մանուկյանի «Գործ չկա» stand up-ի պրեմիերան

Նոր նախագիծ` Guess&Eat. հավով ապուր

Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

Նոր կերպարներ ու զվարճալի իրավիճակներ. «Դեպի ճամպար 3»

«Կիրկորովից առաջարկ եմ ստացել իր հետ աշխատել». «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

Գոհար Հարությունյանի 42-ամյակն ու ամենաթան նվերը

Ո՞վ է դիմակի ներքո. 12 հայտնիներ, որոնց պետք է բացահայտեն հեռուստադիտողն ու աստղային «հետախույզները» (ֆոտո/վիդեո)

20:36, 26 հոկտեմբերի

Միջազգային ամենեմաստշտաբային շոուներից մեկը` «The Masked Singer»-ն, արդեն Հայաստանում է: Յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի եթերում հեռուսադիտողը հնարավորություն կունենա վայելելու ինտրիգային գաղտնազերծումներով լի այս շոուն` աստղային հետախույզների հետ միասին փորձելով բացահայտել, թե ով է այս կամ այն էպոտաժային դիմակի ներքո:

Նախագծի հայկական տարբերակը կոչվում է «Դիմակահանդես». ռեալիթի ֆորմատի երաժշտական նախագծի պրոդյուսերը Դավիթ Ծերունյանն է, որը պնդում է` մասնակիցները, նույնիսկ, իրենք չգիտեն միմյանց ով լինելը:

«Իհարկե, շատերս հետեւում էինք միջազգային հայտնի՝ «The Masked Singer» նախագծին, որը նույն ռուսական հայտնի «Маска»-ն է. միտք ծագեց, որ կարելի է ձեռք բերել այս ձեւաչափն ու ադապտացնել, ստեղծել հայկական տաբերակը: Այդպիսով, ձեռք բերեցինք հեղինակային իրավունքներն ու ակտիվորեն սկսեցինք զբաղվել նախագծի աշխատանքներով: Այս նախագծի ամենաբարդ կողմը, թերեւս, գաղտնիությունն է, մասնակիցներն անգամ չգիտեն, թե իրենք ում դեմ են մրցում: Նրանց յուրաքանչյուրի մուտքը շենք առանձին է, նրանք բոլորը գալիս են քողարկված՝ հատուկ դիմակով, հատուկ հագուստով: Նրանց հատուկ ավտոմեքենա է բերում, իրենց մեքենաներով չեն կարող գալ, որպեսզի դրանով էլ իրենց չբացահայտեն: Ամբողջ ընթացքում ապահովվում է կատարյալ գաղտնիություն»:

Մասնակիցների հագուստների յուրահատուկ դիզայնը վստահվել է ոճաբան Արայիկ Գաբաջյանին եւ դիզայներ Արամ Նիկոլյանին: «Դիմակահանդես»-ի ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով`շատերն են սկզբում վախեցել անհարմար կոստյումներով ելույթ ունենալ:

«Շատերը սկզբում չէին կարողանում տվյալ հագուստներով բեմում քայլել, հարմարավետ զգալ: Բայց հիմա նրանք այնքան ազատ են բեմում, ու քանի որ նրանցից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ է, կարողանում են նաեւ իրենց էներգիան փոխանցել կոստյումի միջով»,-ասում է նա ու, անդրադառնալով նկարահանման դժվարություններին, հավելում,-«Մեր երկրում նման նախագիծ անելն, ինքնին, շատ դժվար է, որովհետեւ այնքան էլ հեշտ չէ պահել այդ գաղտնիությունը մեր փոքր շոու-բիզնեսում, ընկերների մեջ: Սկզբում այնքան էլ համոզված չէի, որ պահելու են պայմանավորվածությունը, բայց մասնակիցները մինչ այսօր պահել են դա, ու հուսով եմ՝ կշարունակեն այնքան, որքան եթերում կլինի նախագիծը»:

Բացի արտաքին տեսքից` կարեւոր է նաեւ քողարկել արտիստների ձայնը, չէ՞ որ նրանք հեռուստադիտողին քաջ ծանոթ են: Այս նպատակով նախագծի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը յուրաքանչյուրի համար փորձում է ընտրել երգեր, որոնք, հաճախ, կտրուկ տարբերվում են տվյալ արտիստի երգացանկից:

«Մասնակցում են ինչպես երգիչներ, դերասաններ, այնպես էլ՝ այլ մասնագիտության տեր հայտնիներ, բայց բոլորի մոտ ամեն ինչ ստացվում է, որովհետեւ շատ պրոֆեսիոնալ են ու աշխատասեր: Նրանք ամեն օր շատ տարբեր երգերով են հանդես գալիս, ինչն ավելի է շփոթեցնում հետախույզներին, որոնք մի օր մի արտիստի անուն են տալիս, հաջորդ հաղորդմանը՝ նախորդի հետ կապ չունեցող անուն, ու հասկանում ենք, որ ստացվում է թե´ նրանց, թե´ հանդիսատեսին շփոթեցնելը»:

Նախագծի ժյուրի-հետախույզներն են` Գարիկ Պապոյանը, Իվետա Մուկուչյանը, Սոնան եւ Խորեն Լեւոնյանը: Այս դեպքում հետաքրքրությունը նրանում է, որ նրանք էլ հեռուստադիտողի նման բացարձակ անտեղյակ են մասնակիցների` ով լինելուց, եւ ոչ թե գնահատում են նրանց ելույթը, այլ` փորձում գուշակել դիմակավորված արտիստին:

«Այս նախագծի ինտրիգներից մեկն այն է, որ դիմակը բացարձակ կապ չունի մասնակցի հետ: Այստեղ մենք չենք դատում մասնակիցների որակը՝ որպես արտիստ, քանի որ նրանք բոլորն էլ մեր տաղանդավոր գործընկերներն են ու այնքան պրոֆեսիոնալ են, այնքան տարբեր են ելույթ ունենում, որ մենք շփոթվում ենք՝ չիմանալով, թե ով է դիմակի ներքո: Մեր նպատակը նրանց նախագծից դուրս հանելը չէ, այլ հանդիսատեսին օգնելը, որպեսզի նրանք գուշակեն մասնակիցների ով լինելը»,-ասում է Իվետա Մուկուչյանը:

«Մենք այստեղ հետախույզ ենք, որովհետեւ սա վոկալային մրցույթ չէ, բացի այդ՝ մասնակիցների ձայները փոխված են, ինչի համար հաճախ նյարդայնանում եմ, որովհետեւ չեմ կարողանում հասկանալ, թե որ կերպարն ով է: Իհարկե, հասկանում ենք, որ ճանաչված մարդիկ են ու գործի ենք դնում մեր հետախուզությունը»,-հավելում է Սոնան:

Թե ինչ մթնոլորտ է տիրում «Դիմակահանդես»-ի նկարահանման հրապարակում, ու ինչ այլ հետաքրքիր ինտրիգների մասին է մանրամասնում նկարահանող խումբը, դիտեք NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

Մոնտաժը՝ Մելինե Տոնոյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության