ԽՈՅԵՐ
Ձեզնից բացի, ոչ մեկը չգիտի, թե ինչ է ձեզ հարկավոր։ Նույնիսկ եթե սիրելի էակը ցանկանում է ուղղություն ցույց տալ ձեզ, կարելի է լսել նրան, բայց անել այնպես, ինչպես ձեր սիրտն ու միտքն է թելադրում։ Ի վերջո, ձեր կյանքն է եւ առաջին հերթին հենց դուք եք պատասխանատու դրա համար։
ՑԼԵՐ
Դժվար օր կլինի ձեզ համար։ Պետք է սովորել ներել եւ մոռանալ բոլոր վիրավորանքները։ Խնայեք ձեր նյարդերը, եթե սիրելի էակը ինչ-որ կերպ կնեղացնի ձեզ։ Ամեն ինչ անցողիկ է, իսկ իրական սերը՝ մնայուն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր անձնական կյանքը ամբողջությամբ կամ մասնակիորեն կախված կլինի ձեր վճռական քայլերից։ Եթե դուք գոնե մեկ վայրկյան թուլանաք, հիշեք՝ հարցականի տակ եք դնում ձեր ամբողջ կյանքը։ խելացի գործեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Խեցգետինների համար շատ կարեւոր է ժամանակի բաշխումը։ Եթե ձեզ մոտ դա չստացվի, ուրեմն անձնական կյանքը վտանգված կլինի։ Ճիշտ է, հնարավոր է ոչինչ էլ չպատահի, բայց տրամադրության անկում կնկատվի ոչ միայն ձեր, այլեւ սիրելի էակի մոտ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներ, աստղերը բարեհաջող օր են պատրաստել արշավների, զբոսանքի կամ պիկնիկի գնալու համար։ Իհարկե, դա պետք է անել սիրելի անձնավորության եւ երեխաների հետ։ Աստղերը խորհուրդ են տալիս վաղ արթնանալ, լվացվել, սրճել եւ ճանապարհ ընկնել։ Հոկտեմբերի 22-ին մոռացեք բոլոր տնային գործերը։
ԿՈՒՅՍԵՐ
Ընկերների շրջապատում ուրախ է լինելու։ Շատ ուրախ եւ շատ հետաքրքիր։ Այնպես որ՝ առաջիկա մի քանի օրերի համար անհրաժեշտ պոզիտիվը այսօր կապահովեք։ Դրական էներգիայի պաշարն այնքան մեծ կլինի, որ կկարողանաք անգամ կիսվել մյուսների հետ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Սիրելի էակն այսօր շատ բուռն կարձագանքի ձեր ամեն մի քնքուշ խոսքին, ձեր ուշադրության դրսեւորումներին։ Ուստի, փորձեք որքան հնարավոր է մեծ ուրախություն պարգեւել սիրելիին։ Հաճախ այդպես վերաբերեք ձեր ընտրյալին, եւ նա ավելի շատ հաճույք կստանա ձեր հարաբերություններից։
ԿԱՐԻՃՆԵՐ
Երազանքների իրականացման օր չէ, բայց մեկ-երկուսի մասին կարելի է մտածել։ Կկատարվեն հատկապես նրանք, որոնք ոչ նյութական եւ ավելի զգայական են ու կապված են սիրելի էակի հետ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելի էակի ուշադրությունը չի բավարարի ձեզ։ Դուք կանեք հնարավոր ամեն բան նրան գրավելու համար, բայց ավաղ, ապարդյուն։ Ձեզ մնում է միայն սպասել ու սպասել...
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Միայն ձեզնից է կախված կկատարվի ձեր՝ երջանիկ սեր եւ հարաբերություններ սկսելու երազանքը, թե ոչ։ Բայց միայն նստել ու երազելով ոչինչ դուրս չի գա։ Հարկավոր է հստակ ձգտել դեպի հաղթանակ՝ իրականացնելով ձեր սիրելի եւ սիրվելու իրավունքը։ Պետք է՝ ա) տեսնել նպատակը, բ) հավատալ սեփական ուժերին, գ) խոչընդոտները անտեսել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Աստղերը հուշում են վերհիշել ձեր բոլոր տաղանդները եւ ցուցադրել դրանք սիրելի անձնավորությանը։ Կարող եք բանաստեղծություն ձոնել նրան, նկար նկարել կամ մի քանդակ նվիրել։ Ծայրահեղ դեպքում գործի դրեք ձեր խոհարարական հմտությունները։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելի էակը ձեզ հետ կատակելու ցանկություն կունենա։ Անհայտ է, թե որքան ծիծաղելի կլինի նրա հումորը ձեզ համար եւ արդյոք նրան կհաջողվի ուրախություն պարգեւել ձեզ։ Օրվա վերջում մտածեք կատարվածի մասին եւ համապատասխան եզրակացություններ արեք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար