Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Խորհուրդ ենք տալիս դիտել». Թող սկսվեն քաղցած խաղերը. «Կաղամարի խաղ»

12:12, 31 հոկտեմբերի

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում բոևիկ, դրամա և թրիլեր ժանրի սերիալ՝ «Կաղամարի խաղ»:

Այն թողարկվում է Netflix  սթրիմինգային ծառայությունում 2021 թվականի սեպտեմբերի 17-ից մինչ օրս: Թողարկվել է արդեն մեկ սեզոն, իսկ 2-րդ սեզոնի մասին հայտարարվել է:

Հեղինակն է Հվան Դոնհյուքը:

Գլխավոր դերերում հանդես են եկել Լի Ջոն Ջեն, Պարկ Հե Սուն, Օ Յոն Սուն ու այլք։

Սյուժեն պատմում է մի խումբ մարդկանց մասին, ովքեր տարբեր պատճառներով գտնվում են վատ իրավիճակներում։ Թվում է, թե բոլորն ունեն իրենց խնդիրները, եւ նրանց ոչինչ չի կապում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Բոլորին միավորում է այն, որ նրանց բոլորի խնդիրները կարող է լուծել փողը։ Բարեբախտաբար, յուրաքանչյուրը ստանում է  այսպիսի առաջարկ՝ գումարի դիմաց մասնակցել մի  խաղի։ Բայց մանրամասները չեն հայտնում։

Միակ բանը, որ հաղորդվում է, այն է, որ խաղի բոլոր փուլերն անցնելուց հետո խոշոր մրցանակ է սպասվում։

Սոցիալական անհավասարության թեման նոր չէ, առավել ևս՝  վերջին ժամանակներում (հատկապես «Մակաբույծներից» հետո)։ Զարմանալի չէ, որ  սերիալը դարձավ  այսքան հայտնի։

Շոուն գրավում է հանդիսատեսին, քանի որ մոտ է  իրականությանը. մարդիկ սովոր են ապրել պարտքերի եւ վարկերի բեռի տակ, և այդպես է ամբողջ աշխարհում։ Մարդկային ցանկությունը՝ հեշտ վաստակել ամեն ինչ,  ավելի ու ավելի է խորանում. նույնիսկ շատ խելացի եւ ուժեղ մարդիկ երբեմն տրվում են այդ թուլությանը։

Սերիալը գրավում է հենց իր ռեալիզմով:Այն ցույց է տալիս, որ մարդիկ պատրաստ են հանուն հեշտ շահի իրենց կյանքը ռիսկի ենթարկել եւ գնալ ծայրահեղ միջոցների, ընդհուպ մինչեւ մարդասպանության:

Սերիալը ցույց է տալիս կյանքը հարուստների և աղքատների տեսանկյունից: Ֆինանսական վիճակը բաժանում է մարդկանց երկու կատեգորիաների, որտեղ հարուստ մարդիկ հաշվի չեն նստում աղքատների հետ։ Ավելին, նրանք կարող են կառավարել աղքատների կյանքի և մահվան հարցերը։

Սերիալն ունի բազմաթիվ առավելություններ՝ գույնզգույն կերպարներ, վիզուալ, իրական դեկորացիա, հաճելի երաժշտություն, տաղանդավոր դերասաններ, մտածված մանրամասներ եւ շատ ավելին։

Բայց ամենակարևորը բարոյական հարցերն են,  որոնք շոուն բարձրաձայնում  է։

Ի՞նչ բարոյականություն կարելի է հասկանալ շոուն դիտելուց հետո:

Մարդն ինքը չգիտե, թե ինչի է ընդունակ, քանի դեռ չի հայտնվել անելանելի վիճակում։

Դավաճանում են բոլորը։

Հարուստներն ու աղքատները հավասարապես «վատ» են իրենց դրության մեջ։ Մի մասը տառապում է ձանձրույթից, մյուսների համար անտանելի դժվար է։

Հաղթանակը միշտ չէ, որ բավարարվածության զգացողություն է տալիս։

Սերիալն արդեն դարձել է Netflix-ի պատմության մեջ ամենահանրաճանաչ սերիալը. մեկ ամսում այն դիտել է 111 մլն մարդ:

Սերիալի 9 Էպիզոդների արտադրությունն արժեցել է ընդամենը 21,4 մլն դոլար, իսկ Netflix-ի գնահատմամբ ՝ «Կաղամարի խաղը» ծառայությանը 891 մլն դոլար եկամուտ է բերել:

Արդյունքում՝ «Կաղամարի խաղը» միանշանակ 2021 թվականի գլխավոր սենսացիաներից և հաճելի անակնկալներից մեկն է, որն արժանի է ամբողջ աշխարհում ուշադրության կենտրոնում լինել։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել