«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Հայաստանի կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշությունն ու մրցանակակիրները (ֆոտո)

14:33, 31 հոկտեմբերի

Երեկ` հոկտեմբերի 30-ին, «Կինեմատոգրաֆիստների տանը» տեղի ունեցավ «Կինեմատոգրաֆիստների միության» նախաձեռնած պրոֆեսիոնալ կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը:

Նույն օրը կայացավ նաեւ «Սինեմատեքի» պաշտոնական բացում: Միջոցառումը, որի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն էր, մեկնարկեց կարմիր գորգի արարողությամբ: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմանդիր եւ նախագահ Հարություն Խաչատրյանը, պրոդյուսեր Արման Միտոյանը, օպերատոր Վահանգ Տեր-Հակոբյանը, կինոնկարիչ Արմեն Ղազարյանը եւ այլք:

«Այս միջոցառումը պետք է կայանար 2018-ին, սակայն իրադարձությունների բերումով այն հետաձգվեց, եւ այսօր ամփոփում ենք նախորդ երեք տարիների ընթացքում էկրաններ բարձրացած եւ հեռուստատեսային աշխատանքները»,-նշեց Արման Միտոյանը` հավելելով, որ նման մրցանակաբաշխությունները համաշխարհային կինոինդուստրիայում մեծ նշանակություն ունեն, եւ կարեւոր էր Հայաստանում էլ ստեղծել այն:

«Քվեարկության կանոններն այնպիսին են, որ դու չես կարող քվեարկել ինքդ քո արտադրանքի օգտին, փորձել ենք պահպանել բոլոր օբյեկտիվ սահմանները»,-վստահեցրեց նա:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա երկու տարվա կտրվածքով. Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այն կնպաստի, որ կինոոլորտի ներկայացուցիչները ոչ թե մրցակցեն մեկը մյուսի դեմ, այլ` համախմբվեն` հանուն հայկական կինոյի:

«Երկար էի մտածում` արդյոք արժի՞ այս տարի անել փառատոն. կորուստները շատ էին, սարսափելի ու հուսահատեցնող, բայց կարծում եմ` մենք ապրելու ու ստեղծագործելու իրավունք ունենք, ինչը տալիս է մեզ պայմաններ, որպեսզի մենք առաջ գնանք, վերադարձնենք կորցրածը, հաղթենք ու հաղթահարենք»,-նշեց Խաչատրյանը, որի համար կինոգիլդիաներ ստեղծելը վաղեմի երազանք էր.

«Անպայման չէ, որ մեր ֆիլմերն ամբողջ աշխարհը հասկանա եւ ընդունի, որովհետեւ մենք առաձնահատուկ ռիթմ ունենք, տարբեր էմոցիաներ ունենք: Զարմանալի է, որ աշխարհի լավագույն ռեժիսորներից երկուսը հայ են, բայց մենք մինչեւ հիմա չենք կարծում, որ կինեմատոգրաֆիկ առումով լավագույն ազգն ենք: Մենք, իսկապես, ունենք հպարտանալու ֆիլեր, պատմելու շատ բան մեր կինոյի մասին: Պետք էին գիլդիաները եւ ստեղծվեցին»,-իր խոսքում շեշտեց նա:

Կինոգիլդիաները հետեւյալն են՝  նկարիչներ, օպերատորներ, ռեժիսորներ, սցենարիստներ, լրագրողներ, կինոքննադատներ եւ պրոդյուսերներ:  Յուրաքանչյուր գիլդիայում ներառված են մի քանի անվանակարգեր:

NEWS.am STYLE-ը ներկա է եղել մրցանականաշխությանը եւ ներկայացնում է հաղթողների ամբողջական ցուցակը:

Կինոպրոդյուսերների  գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան, ֆիլմ` «Անհայտ բաժանորդ»

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Կարինա Սիմոնյան, ֆիլմ` «Նոր տարվա գոճի»

Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝  Լիլիթ Մարտիրոսյան,  ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան, ֆիլմ` «Անատոլիական պատմություն»

Կինոսցենարիստների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն  սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան եւ Քնարիկ Միրզոյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»

Կինոռեժիսորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան, ֆիլմ` «Նոր տարվա գոճի»

Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան, ֆիլմ` «Կանանց գյուղը»

Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան, ֆիլմ` «Կաֆկա»

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան, ֆիլմ` «Անատոլիական պատմություն»

Կինոօպերատորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝  Սուրեն  Թադեւոսյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան, ֆիլմ՝ «Որբություն»

Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ղարայան, ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան, ֆիլմ` «Թողություն»

Կինոնկարիչների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան, ֆիլմ՝ «Էրկեն կիշեր»

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյան,  ֆիլմ` «Արեւ, սարեր եւ սեր»

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան, ֆիլմ՝ «Լորիկ»

Կինոգետների եւ կինոլրագրողների գիլդիա

Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի եւ հրապարակված գրքերի համար»՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյան

Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի եւ հրապարակված գրքերի համար»՝ կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյան

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել