MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

4 սխալ, որոնք թույլ եք տալիս աշնանը մաշկը խնամելիս

20:43, 7 նոյեմբերի

Harper’s Bazaar-ը ներկայացրել է չորս հիմնական սխալները, որոնք թույլ ենք տալիս աշնանը մաշկի խնամքի հարցում։

Հրաժարվում եք արեւապաշտանից

Ամենատարածված եւ վտանգավոր սխալն արեւապաշտպան քսուքից հրաժարվելն է։ Նույնիսկ եթե մռայլ եղանակ է, ուլտրամանուշակագույն ճառագայթումը բավական ակտիվ է եւ կարող է վնասել մաշկի բջիջներն ու խթանել ծերացման գործընթացը։ Անկախ եղանակից՝ սովորություն դարձրեք տնից դուրս գալիս SPF գործակցով քսուք օգտագործել, եւ ձեր մաշկը շնորհակալություն կհայտնի ձեզ։

Տաք ջուր

Ցուրց եղանակին հատկապես հաճելի է տաք լոգանք ընդունել։ Սակայն կոսմետոլոգները խորհուրդ չեն գալիս չարաշահել տաք ջրային պրոցեդուրաները։ Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկը սկսում է ակտիվորեն խոնավություն կորցնել, ինչի հետեւանքով արագորեն առաջանում է մաշկի չորության, ձգվածության զգացում եւ թեփոտում։ Աշխատեք խուսափել շատ տաք ջրից՝ մաշկը ջրազրկումից պաշտպանելու համար։

Չափազանց յուղոտ խնամքի միջոցներ

Ամռանը ձգտում ենք խուսափել յուղերից եւ «ծանր» բաղադրիչներից, քանի որ մաշկի համար շոգ եղանակին առանց այն էլ հեշտ չէ։ Սակայն աշունը դեռ առիթ չէ նորից սկսել օգտագործել ամենախիտ, յուղային քսուքները։ Առայժմ ավելի լավ է կենտրոնանալ մաշկի բնական լիպիդային պաշտպանիչ բարիերը վերականգնելու վրա։

Ոչ բավարար խոնավեցում

Ցուրտ եղանակին աշխատավայրում եւ տանը մարդիկ սկսում են տաքացնել տարածքը, ինչը վատ է անդրադառնում մաշկի վրա։ Օդը շատ է չորանում, ինչը դրական ազդեցություն չի ունենում մաշկի վրա։ Լավ որոշում կարող է լինել օդը խոնավեցնող սարքը, սակայն կարելի է բավարարվել նաեւ որակյալ խոնավեցնող հավաքածուով։ Տոնիկներ ու շիճուկներ օգտագործեք հավելյալ խոնավեցման նպատակով եւ մի մոռացեք դեմքի համար նախատեսված դիմակների մասին։ Հիշեք․ որքան չոր է մաշկը, այքան արագ կհայտնվն ծերացման նշանները։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել