Կոսմետիկ միջոցների համար խանութ գնալով՝ բախվում ենք խնդրի, որ յուրաքանչյուր տուփի վրա գրված է, թե որ տիպի մաշկի համար է այս կամ այն միջոցը: Առաջին հերթին որոշեք ձեր մաշկի տեսակը, նոր միայն քսուք ընտրեք:
Ճիշտ քսուք ընտրելու համար նախ պետք է պարզել, թե ինչ տեսակի մաշկ ունեք. չոր, յուղոտ, նորմալ, թե՝ խառը: Միայն դրանից հետո կարող ենք անցնել կրեմի ընտրությանը:
Չոր մաշկին անհրաժեշտ է գերպաշտպանություն, հատկապես ձմռանը: Ընտրեք սնուցող եւ պաշտպանիչ միջոցներ, որոնց վրա գրված կլինի «չոր եւ զգայուն մաշկի համար»: Դրանց մեջ հիպերալերգեններ չկան, որոնք կարող են գրգռել ձեր մաշկը եւ բացասական ազդեցություն ունենալ դրա տեսքի եւ առողջության վրա:
Յուղոտ մաշկի համար քսուք ընտրելիս հետեւեք, որ այն յուղեր չպարունակի: Առանց այդ էլ ձեր մաշկն ավելորդ յուղ է արտադրում, իսկ յուղեր պարունակող կրեմը կփակի ծակոտիները եւ կնպաստի բորբոքվելուն ու բշտիկների առաջացմանը:
Խառը մաշկի դեպքում չի կարելի յուղոտ քսուք օգտագործել Т-աձեւ հատվածի վրա, իսկ նորմալ մաշկի պարագայում կարող եք վերցնել «նորմալ մաշկի համար» գրությամբ ցանկացած քսուք:
Ընդհանրապես ընտրությունը շատ անհատական է: Ճիշտ խորհորդներ կարելի է տալ միայն ձեր մաշկի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո: Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս դիմել մասնագետի:
Ամեն դեպքում, եթե այս տարբերակը ձեզ հարմար չէ, ապա կարող եք վստահել խանութի վաճառողուհուն կամ գնալ դեղատուն, որը, իմ կարծիքով, ավելի անվտանգ է: Դեղատան աշխատակիցները բժշկական կրթություն ունեն, իսկ եթե այնտեղ կոսմետիկ միջոցներ վաճառում են (ինչպես շատ դեղատներում), նրանց պարտականությունն է նաեւ անվճար խորհրդատվություն տրամադրել եւ օգնել կրեմի ընտրության հարցում:
Եվ վերջում՝ եւս մեկ խորհուրդ: Եթե ձմռան համար մաշկի խնամքի միջոց եք ընտրում, հետեւեք, որ այն ձիթապտղի կամ նուշի յուղ պարունակի: Դրանք շատ լավ սնուցում են մաշկը եւ պաշտպանիչ շերտ են առաջացնում: Եթե բաղադրության մեջ կա լանոլին, մի շտապեք գնել այն: Այս նյութը շատ լավ փափկեցնում է մաշկը, սակայն կարող է մազակալում առաջացնել: Նման հարցերում ավելի լավ է ռիսկի չդիմել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:36, 26 մայիսի
«Նուրբ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը20:12, 26 մայիսի
Թողարկվել է Ռոուեն Ատկինսոնի մասնակցությամբ «Մարդն ընդդեմ մեղվի» կատակերգական սերիալի թրեյլերը19:36, 26 մայիսի
«Մինչեւ չսովորես երջանիկ լինել ունեցածովդ, ավելին չես ստանա»․ Հրաչուհի Ութմազյան19:12, 26 մայիսի
«Արյուն ու մեղր»․ նոր կադրեր են հրապարակվել Վինի Թուխի եւ դրա ընկերների մասին սարսափ ֆիլմից18:45, 26 մայիսի
«Տիկնիկ»․ Աննա Թովմասյանի գարնանային լուքը18:12, 26 մայիսի
«Ինչպես սպանել ամուսնուդ» գրքի հեղինակին մեղավոր են ճանաչել իր ամուսնուն սպանելու համար17:38, 26 մայիսի
«Գեղեցկուհի»․ Գայանե Ասլամազյանի նոր լուսանկարները17:12, 26 մայիսի
Ֆիլիպ Կիրկորովը Նատաշա Կորոլյովային «վհուկ» է անվանել16:35, 26 մայիսի
Տարերքը՝ կինո․ Ֆրունզե Դովլաթյանը կդառնար 95 տարեկան16:12, 26 մայիսի
Մերիլին Մենսոնն արդարացվել է բռնության մեղադրանքներից հետո15:31, 26 մայիսի
«Սկզբում գլխավոր դերի համար էին կանչել քասթինգի». տիկտոկեր Թամ Սահակյանը` «Վիշապ» ֆիլմում նկարահանվելու ու սպասվող նոր սերիալում իր դերի մասին15:12, 26 մայիսի
Քիմ Քարդաշյանն իր ընտանիքից ներողություն է խնդրել նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի պատճառով