Ֆիլմը պատմում է գենետիկորեն զարգացած գերմարդկանց ռասայի մասին, որոնք գաղտնի ապրում են Երկրի վրա: Նրանք ծնվել են 5 միլիոն տարի առաջ՝ հանդիսանալով հզոր Ցելեստիալների փորձերի արդյունքը։ Օժտված լինելով անհավանական գերուժերով՝ «Հավերժները» հազարամյակներ շարունակ թաքնվում էին մարդկանցից՝ գաղտնի պաշտպանելով նրանց հրեշավոր Դեվիանտներից։ Սակայն վերջին իրադարձություններն ու Թանոսի գործողությունները նրանց ստիպել են ի հայտ գալ:
«Հավերժները» ամենամասշտաբային պատմությունն է, որն ընդգրկում է բազմաթիվ գալակտիկաների հսկայական տարածություններ, որտեղ շոշափվում է նաև Երկրի առաջացման թեման։ Այսինքն՝ ֆիլմում ցուցադրվում է ինչ-որ աստվածային զորություն, որը, պարզվում է, աշխարհի արարման աղբյուրն է՝ ընդհանրապես, և մարդկության ստեղծման աղբյուրը՝ մասնավորապես։
Եվ ամեն ինչ լավ կլիներ, միայն թե այս ֆիլմը չափազանց դժվար է անվանել էպիկական տեսարան՝ այն դիտարկելով վիզուալ տեսանկյունից, քանի որ պատմությունը ցուցադրվում է հատուկ մինիմալիզմի շրջանակներում, որտեղ գրեթե բոլոր գործողությունները տեղի են ունենում կա՛մ սահմանափակ տարածքում, կա՛մ ամայի միջավայրում:
Էքշնի տեսարանները ձանձրալի և երկրորդական տեսք ունեն. ասես դա ոչ թե երկու հարյուր միլիոն բյուջեով բլոկբաստեր է, այլ ցածր բյուջեով ֆիլմ, որը պետք է ինչ-որ կերպ օպտիմալացներ նկարահանումները։
Մեկ այլ թերություն է հերոսների տպավորիչ թիվը մեկ քառակուսի մետրի վրա, որտեղ հեղինակներն իրականում ստիպված են եղել «զոհաբերել» ոմանց՝ մյուսների մասին ավելի մանրամասն պատմելու համար:
Դժվար է ասել, թե ինչու է ռեժիսոր Քլոե Չժաոն մասնակցել կոմիքսի նկարահանումներին:
Նա ռացիոնալիզմով աչքի չի ընկնում, բլոկբաստեր նկարահանելու փորձ չի ունեցել։ Նա ունի իր ոճը, որը համապատասխանում է արտհաուս կինոյին: Բայց այստեղ նրա ոճին բնորոշ տարրերը ձանձրալի, հիմար ու անտեղի տեսք ունեն։
Ֆիլմում, իհարկե, կան հատուկ էֆեկտներ։ Սակայն դրանք համեստ, կարծրատիպային, միապաղաղ տեսք ունեն. կարծես 200 միլիոնը քիչ էր։ Տպավորություն է, որ եթե ռեժիսորի կամքը լիներ, ընդհանրապես հատուկ էֆեկտներ չէր օգտագործի։
Դեվիանտների սյուժետային գիծը բացարձակ ձախողում ունեցավ: Թե ինչու է այն ընդհանրապես անհրաժեշտ ֆիլմին, անհասկանալի է, ավելին, այն խախտում է նկարի տրամաբանությունը, նաև երկարաձգում է ֆիլմի տևողությունը:
Դերասաններից միայն Ջոլին ու Սալման գոհացրին։ Նրանք շատ կարճ ժամանակում կարողացան գոնե ինչ-որ կերպ հստակ բացատրել հանդիսատեսին իրենց կերպարների էությունը։
Լորեն Ռադլոֆը իրեն շատ դրական է դրսևորել խուլ-համր Մակկարիի (իրական կյանքում դերասանուհին խուլ և համր է) դերում։ Նա, չասելով և ոչ մի բառ, կարողացավ հանդիսատեսին գրավել ու պահել իր յուրաքանչյուր տեսարանում։
Արդյունքում՝ պոտենցիալ լավ գիտաֆանտաստիկ ֆիլմը լցված էր անիմաստությամբ, անտրամաբանականությամբ և հիմարությամբ։ Քլոեին բացարձակապես չհաջողվեց ցույց տալ այն, ինչ անհրաժեշտ էր, բայց տարվեց նրանով, ինչ ուզում էր ցույց տալ հենց ինքը։
DC-ի վերջին անհաջողությունը «Հրաշք Կինը 1984»-ի տեսքով պետք է առարկայական դաս լիներ Marvel-ի համար, որ ստուդիական նախագծերում ռեժիսորին բացարձակ ազատություն տալ պետք չէ: Ինչպես տեսնում ենք, Marvel-ը դա անտեսեց ու իրեն կրակի մեջ գցեց:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:41, 26 մայիսի
Դիանա Գրիգորյանը՝ գարնանային վառ կերպարում23:12, 26 մայիսի
Բորիս Գրեբենշչիկովը հրաժարվել է ուկրաինացի փախստականներին 12 միլիոն եվրոյով օգնելու մասին իր խոսքերից22:39, 26 մայիսի
Քենդալ Ջենները վիճել է մոր հետ, քանի որ դեռ երեխաներ չունի22:00, 26 մայիսի
Մահացել է «Փառավոր տղաներ» ֆիլմի աստղ Ռեյ Լիոտան21:46, 26 մայիսի
«Սիրուն»․ Անելյա Գուբրյանի լուսանկարը21:12, 26 մայիսի
Տասը միջոց՝ տրամադրությունը բարձրացնելու համար20:36, 26 մայիսի
«Նուրբ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը20:12, 26 մայիսի
Թողարկվել է Ռոուեն Ատկինսոնի մասնակցությամբ «Մարդն ընդդեմ մեղվի» կատակերգական սերիալի թրեյլերը19:36, 26 մայիսի
«Մինչեւ չսովորես երջանիկ լինել ունեցածովդ, ավելին չես ստանա»․ Հրաչուհի Ութմազյան19:12, 26 մայիսի
«Արյուն ու մեղր»․ նոր կադրեր են հրապարակվել Վինի Թուխի եւ դրա ընկերների մասին սարսափ ֆիլմից18:45, 26 մայիսի
«Տիկնիկ»․ Աննա Թովմասյանի գարնանային լուքը18:12, 26 մայիսի
«Ինչպես սպանել ամուսնուդ» գրքի հեղինակին մեղավոր են ճանաչել իր ամուսնուն սպանելու համար