Հոլիվուդի ամենապահանջված ու բարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը՝ Էնն Հեթուեյը, նշում է ծննդյան 39-ամյակը: Հեթուեյը Հոլիվուդի ամենակերպարային դերասանուհիներից է՝ մի ֆիլմում նա արքայադուստր է, մյուսում՝ ավազակուհի, մեկ ուրիշում՝ ռոմանտիկ աղջնակ, մյուսում՝ ճակատագրական կին: Դերասանուհու տաղանդը բազմիցս գնահատվել է նաեւ հեղինակավոր մրցանակաբաշխությունների կողմից:
Նա արժանացել է ե´ւ «Օսկարի», ե´ւ «Ոսկե Գլոբուսի», ե´ւ «Էմմիի», ե´ւ մի շարք այլ կարեւոր մրցանակների:
NEWS.am STYLE-ն առանձնացրել է դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կհամապատասխանեն տարբեր նախասիրություններ ունեցող մեր ընթերցողների ճաշակին:
«Օուշենի 8 ընկերուհիները»/Ocean’s 8
Դեբբի Օուշենը հայտնի ավազակահուհի է: Երկար ժամանակ անազատության մեջ անցկացնելուց հետո նա դուրս է գալիս բանտից, բայց արդեն ծրագրում է նոր կողոպուտ, որը պետք է տեղի ունենա Met Gala միջոցառման ժամանակ: Մոտ 100 միլիոն դոլար արժողությամբ վզնոցը գողանալու համար նրան անհրաժեշտ է ձեւավորել պրոֆեսիոնալներից բաղկացած խումբ, ինչին էլ Դեբբին անմիջապես ձեռնամուխ է լինում:
«Քաոս»/The Hustle
Ֆիլմը երկու խաբեբաների՝ Փեննիի ու Ջոզեֆինայի արկածների մասին է: Առաջինը մանր գործերով է զբաղվում, երկրորդն՝ անազնիվ ճանապարհով արդեն հասցրել է մի ամբողջ ունեցվածք կուտակել: Այս երկուը մի օր պատահաբար հանդիպում են ու որոշում միասին մի կողոպուտ ձեռնարկել, մինչդեռ իրենք են դառնում սեփական նախաձեռնության զոհերը:
«Մեկ օր»/One Day
Էմման ու Դեքստերը հանդիպում են հուլիսի 15-ին՝ ավարտական երեկոյի ժամանակ, ու միասին անցկացնում մի ամբողջ օր: Սակայն դրանից հետո երիտասարդները որոշում են մնալ, ուղղակի, ընկերներ, բայց պայմանավորվում են ամեն տարի նույն օրը հանդիպել: Քանի՞ նման տարիներ պետք է անցնեն, որ զույգը, վերջապես, հասկանա, որ իրենց մեջ իսկական սեր է ծնվել:
«Ալիսան հրաշքների աշխարհում»/Alice in Wonderland
Սա մեզ հայտնի փոքրիկ Ալիսայի մասին պատմության շարունակությունն է, որտեղ հերոսուհին արդեն մեծ է, եւ պատրաստ է շարունակել հրաշքների աշխարհում իր ուղեւորությունը:
«Գայթակղության ծովը»/Serenity
Բեյքեր Դիլը ձկնորս է, որի կյանքի մեծ մասն անցնում է ծովում: Նրա խաղաղությունն ընդհատվում է, երբ մի օր հայտնվում է նրա նախկին կինը՝ Քարենը, ու խնդրում, որ փրկի իրեն իր ներկայիս ամուսնուց, որը ոտնձգություններ է կատարում իր եւ իրենց որդու նկատմամբ: Քարենը ցանկանում է, որ Բեյքերն իր ամուսնուն ձկնորսության տանի, այնուհետեւ դուրս գցի նավից բաց ծով: Այդպիսով, ֆիլմի հերոսը տառապում է ճիշտ եւ սխալ ընտրության արանքում:
Լուսանկարը՝ WallpaperBetter.com-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:12, 26 մայիսի
Տասը միջոց՝ տրամադրությունը բարձրացնելու համար20:36, 26 մայիսի
«Նուրբ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը20:12, 26 մայիսի
Թողարկվել է Ռոուեն Ատկինսոնի մասնակցությամբ «Մարդն ընդդեմ մեղվի» կատակերգական սերիալի թրեյլերը19:36, 26 մայիսի
«Մինչեւ չսովորես երջանիկ լինել ունեցածովդ, ավելին չես ստանա»․ Հրաչուհի Ութմազյան19:12, 26 մայիսի
«Արյուն ու մեղր»․ նոր կադրեր են հրապարակվել Վինի Թուխի եւ դրա ընկերների մասին սարսափ ֆիլմից18:45, 26 մայիսի
«Տիկնիկ»․ Աննա Թովմասյանի գարնանային լուքը18:12, 26 մայիսի
«Ինչպես սպանել ամուսնուդ» գրքի հեղինակին մեղավոր են ճանաչել իր ամուսնուն սպանելու համար17:38, 26 մայիսի
«Գեղեցկուհի»․ Գայանե Ասլամազյանի նոր լուսանկարները17:12, 26 մայիսի
Ֆիլիպ Կիրկորովը Նատաշա Կորոլյովային «վհուկ» է անվանել16:35, 26 մայիսի
Տարերքը՝ կինո․ Ֆրունզե Դովլաթյանը կդառնար 95 տարեկան16:12, 26 մայիսի
Մերիլին Մենսոնն արդարացվել է բռնության մեղադրանքներից հետո15:31, 26 մայիսի
«Սկզբում գլխավոր դերի համար էին կանչել քասթինգի». տիկտոկեր Թամ Սահակյանը` «Վիշապ» ֆիլմում նկարահանվելու ու սպասվող նոր սերիալում իր դերի մասին