Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ի փառս հայրենյաց բոլոր պաշտպանների, ի փառս հայրենիքի ծաղկունքի» խորագրով համերգ՝ Աննա Կասյանի եւ Ադամ Բարրոյի մասնակցությամբ

12:44, 13 նոյեմբերի

Դժվարին այս ժամանակներում պատմական հայրենիքի պաշտպանի կողքին լինելու իրենց վեհ ձգտմանը հավատարիմ՝ օրերս Հայաստան են ժամանել ֆրանսահայ օպերային դիվա, սոպրանո Աննա Կասյանը եւ հանրահայտ օպերային երգիչ Ադամ Բարրոն: Ծնունդով թիֆլիսցի Աննա Կասյանը եւ գյումրեցի Ադամ Բարրոն մշտապես հետեւում են հայրենիքում կատարվող իրադարձություններին ու դառնում դրանց իրական մասնակիցը: Թեեւ նրանց գլխավոր զենքը երգարվեստն է, սակայն, որպես հայրենիքի խնդիրներով մտահոգ մտավորականներ, նրանք հայ ազգի կողքին են իրենց կարեկցանքով, օգտակար լինելու անսահման մեծ ձգտումով: «Հարկավոր է սատարել բոլորին անխտիր, քանի որ պատերազմի մասնակիցներն իսկապես արժանի են յուրաքանչյուրիս ուշադրությանը»,- համարում են երգիչները, հուսալով, որ իրենց օրինակը վարակիչ կդառնա շատերի համար:   

Այս անգամ Աննա Կասյանին եւ Ադամ Բարրոյին Հայաստան է բերել մեկ այլ  ուշագրավ  նախաձեռնություն. նրանք ցանկանում են պատերազմի տարելիցի օրերին մայրաքաղաքի պատմական, գեղեցիկ ու սիրելի վայրերից մեկում խաչքար-հուշաքար տեղադրել։

Սա սովորական խաչքար չէ, ինչպես համարում են Աննա Կասյանը եւ Ադամ Բարրոն. «Ցանկացանք խաչքար կանգնեցնել՝ ի պատիվ եւ ի փառս մեր բոլոր այն հայրենակիցների, որոնք պաշտպանել, պաշտպանում ու կպաշտպանեն պատմական հող հայրենին: Այն խաչքար է ի փառս հայրենիքի համար նահատակված զինվորների, բժիշկների, կամավորների, ի փառս հայրենի հողի պաշտպանի եւ, վերջապես, ի փառս մեր ազգային ծաղկունքի:

Ուխտավայր թող լինի բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին՝ ամուսիններին, կանանց կամ երեխաներին, բոլոր պատերազմների ու ճակատամարտերի, իսկ վերջերս նաեւ Արցախի մեր Հերոս նահատակներին:

Քանի որ մեր նախնիները պատմությունը փայփայելով փոխանցել են մեզ, մենք ցանկանում ենք, որ աշխարհասփյուռ հայության ներկա եւ ապագա սերունդները, ինչպես նաեւ մեր ընկերները, հիշեն, հարգեն ու երախտապարտ մնան մեր սուրբ հայրենիքի պաշտպաններին»:   

Խաչքարի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին ժամը 14-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ, իսկ նոյեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ ժամը 19:00-ին։ «Ի փառս հայրենյաց բոլոր պաշտպանների, ի փառս հայրենիքի ծաղկունքի» խորագրով հրաժեշտի համերգով հանդես կգան Աննա Կասյանը եւ Ադամ Բարրոն:   


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել