Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Խոսքեր, խոսքեր, խոսքեր». մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը

21:36, 19 նոյեմբերի

«Խոսքեր, խոսքեր, խոսքեր». «ՀԱՅ ՖԵՍՏ» 19-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է: 19-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կկայանա նոյեմբերի 21-24-ը՝ ժամանակակից կատարողական  ձեւաչափերի ու մոտեցումների մատուցմամբ։

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի նվիրված է փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։   

Փառատոնի մեկնարկը կտրվի Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Նոյեմբերի 21-ին կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայ թատրոնի  անվանի բեմանկարիչների աշխատանքներ, բացառիկ ցուցանմուշների  տեսքով՝ սկսած հեռավոր ժամանակներից մինչեւ մեր օրերը։

Բեմական տարածքներով շրջելու գաղափարը՝ վերջերս կյանքից հեռացած փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է։ Այն կյանքի է կոչել եւ համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Ցուցահանդեսը հասանելի կլինի այցելուների համար մինչև նոյեմբերի 24-ը։  

Нет описания.

Առցանց հարթակում փառատոնի մեկնարկը կազդարարի Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին կհանձնվի բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» /փորձարարական խաղ/ առցանց ներկայացումը՝ ըստ  Ա․ Չեխովի «Բալենու այգին» պիեսի։

Փառատոնի օրերին առաջին անգամ կցուցադրվեն մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչևսկու (Լեհաստան) «Բացատրություն» եւ «Աստծո դատաստանը վերջ տալով»  VR (ներկայացում վիրտուալ իրականության մեջ) ներկայացումները։

Այն կամփոփի «Տրոյացի կանայք» ներկայացումը՝ ըստ Եվրեպիդեսի։ Այն «Ռոյալ Դիստրիքթ» («Royal District») թատրոնի (Գերմանիա-Վրաստան)  համատեղ նախագիծ է, որը կցուցադրվի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում։ Ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում և անցել դաժան փորձությունների միջոցով։

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կանցկացվի նաեւ Գյումրիում, Վանաձորում եւ Դիլիջանում։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել