Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

2022-ի սիրային հորոսկոպը կենդանակերպի բոլոր նշանների համար

10:09, 1 հունվարի

Սեւ Վագրի տարին յուրօրինակ շրջան է, որի ընթացքում բոլորն իրենց զգացմունքներն ու ցանկությունները հասկանալու հնարավորություն կունենան։ Վագրը սիրում է միայնություն։ Այդ պատճառով, Վագրի տարում մեզանից յուրաքանչյուրը կարող է լիովին ինքնաբավ լինել, ինչն ազատում է միասին լինելու անհրաժեշտությունից միայն այն պատճառով, որ միայնություն չզգաք։ Միությունները, որոնք կազմվում են Վագրի տարում, սովորաբար ներդաշնակ են, ամուր եւ ստեղծված երկու մարդկանց փոխադարձ վստահության վրա։

Խոյեր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար նոր տարին բուռն սիրավեպ կբերի, որը կարող է ավարտվել հիասթափությամբ։ Սակայն հուլիսին ճակատագիրը խոստանում է, որ Խոյերը կգտնեն իրենց սերը եւ կկարողանան ներդաշնակ ու ամուր հարաբերություններ կառուցել։

Ցուլեր

Ամբողջ 2022թ․-ը Ցուլերը կանցկացնեն երկրորդ կեսի հետ ռոմանտիկ հարաբերություներում։ Բոլոր վեճերն ու վիրավորանքներն անցյալ կհեռանան։ Միայնակ Ցուլերը կկարողանան կարգավորել անձնական կյանքը տարվա երկրորդ կեսին, աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձել ծանոթների շրջանակին․նրանց շարքում կարող է լինել ձեր ճակատագիրը։

Երկվորյակներ

Երկվորյակների անձնական կյանքն ամբողջ տարվա ընթացքում անկայուն կլինի։ 2022թ․-ի առաջին կեսին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են դեպրեսիայի մեջ ընկնել միայնակ լինելու պատճառով, սակայն տարվա մյուս կեսն առավել հանգիստ կլինի, հնարավոր են փոքրիկ ինտրիգներ եւ սիրավեպեր՝ առանց երջանիկ ավարտի։

Խեցգետիններ

Շատ Խեցգետիններ կհանդիպեն իրենց սիրուն։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ, խոսքը ծառայողական սիրավեպի մասին է։ Մի շտապեք հանրայնացնել հարաբերությունները․ նախանձողները կարող են քանդել դրանք։ Տարին շատ հաջողակ է Խեցգետինների համար, որոնք որոշել են ընտանիք կազմել։ Ավելի լավ է հարսանիքը ծրագրել ամռանը․ այդ դեպքում միությունն ամուր կլինի։

Առյուծներ

2022թ․-ին Առյուծները չպետք է սիրային արկածների մեծ ներքաշվեն եւ հետեւեն իրենց հույզերին։ Անխոհեմ քայլերը կարող են վնասել ձեր կայուն փոխհարաբերություններին։ Ազատ Առյուծները կարող են հանգիստ հանդիպման գնալ եւ չվախենալ առաջին քայլն անել։

Կույսեր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բախտը սիրո հարցում ամենաշատը կբերի։ Շատերը կկարողանան հաջողակ ամուսնանալ։ Ազատ Կույսերը կգտնեն մարդու, որը նրանց կերջանկացնի։

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լուրջ հնարավորություն ունեն ամենորյա գիշերը հանդիպել իրենց սիրուն։ Այն Կշեռքների մոտ, որոնք երկրորդ կես ունեն, ամեն ինչ հանգիստ ու ներդաշնակ կլինի մինչեւ գարնան ավարտ։ Մայիսին կոնֆլիկտներ են հնարավոր, ավելի լավ է խուսափել դրանցից, քանի որ դա կարող է հարաբերությունների խզման պատճառ դառնալ։

Կարիճներ

Կարիճների համար 2022թ․-ը սիրո հարցում վճռորոշ կլինի։ Առանց զիջումների ճանապարհից կհեռացնեք նրանց, ովքեր ձեզ խանգարում են առաջ շարժվել։ Զգուշ եղեք, մի քանի անգամ մտածեք նախքան որոշում կայացնելը։ Տարվա ավարտը (դեկտեմբերի երկրորդ կեսը) ցույց կտա, թե ինչ սեր է ձեզ հարկավոր։

Աղեղնավորներ

Աղեղնավորները չպետք է չափից շատ բան պահանջեն զուգընկերոջից, տարվա սկիզբը լավագույն ժամանակը չէն դժգոհության համար, դա կարող է երկարատեւ վեճերի հանգեցնել։ Միայնակ Աղեղնավորներն ամռանը կարող են մարդու հանդիպել, որի հետ կարող են լուրջ հարաբերություններ կառուցել։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա հանգիստ միջավայրում՝ հանգստի ընթացքում։

Այծեղջյուր

2022թ․-ին Այծեջյուրների կյանքում կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Չորս ամիս՝ հունվար, ապրիլ, հուլիս եւ հոկտեմբեր, ձեր կյանքի սիրո հետ հանդիպում են կանխագուշակում։ Եթե լուրջ փոխհարաբերությունները ձեզ չեն հետաքրքրում, համարձակորեն խորասուզվեք կրքերի, սիրահարվածությունների օվկիանոսում։ Վագրի տարին Այծեղջյուրի համար բարենպաստ կլինի ընտանիք ստեղծելու համար։ Նույնիսկ եթե դա սեր է առաջին հայացիքց, վստահեք զգացմունքներին․ 2022թ․-ին կնքված ամուսնությունը ձեզ համար երջանիկ կլինի։

Ջրհոսներ

Միայնակ Ջրհոսները 2022թ․-ին պետք է խուսափեն հին սիրելիների հետ հարաբերությունները վերսկսելուց, դրանք միայն հիասթափություն կբերեն։ Մարդիկ, որոնք երկրորդ կես ունեն, հակված կլինեն խանդի եւ կասկածամտության, ինչը կարող է հարաբերությունները վտանգի տակ դնել։

Ձկներ

Տարվա սկիզբը Ձկներին անձնական կյանքում ոչ մի լուրջ փոփոխություն չի բերի։ Օգտվեք ազատությունից, կյանքից առավելագույն հաճույք ստացեք, քանի որ արդեն գարնանն անսպասելի հանդիպումը կարող է ձեր մեծ սերը դառնալ։ 2022թ․-ին Ձկներին խորհուրդ չի տրվում ծառայողական սիրավեպեր սկսել։

Աղբյուրը՝ Teleprogramma.pro

Լուսանկարը՝ Getty Images

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել