«ТНТ»-ի «Խաղը» աղմկոտ շոուն դադարել է եթեր հեռարձակվել, սակայն հանդիատեսն ու մասնակիցները սպասում են շարունակությանը։ Որպես նախագծի դադարեցման պաշտոնական պատճառ՝ մատնանշվում են սահմանափակումները, որոնք կապված են կորոնավիրուսի համավարակի հետ։ Սակայն համացանցում լուրեր են պտտվում, որ պատճառ է դարձել Դենիս Դորոխովի հետ կապված սկանդալը եւ նմանությունն Ուրախների եւ հնարամիտների ակումբին։ «Студия СОЮЗ»-ի մասնակիցները Կարեն Ադամյանի «Макарена» YouTube-յան շոուի ընթացքում մեկնաբանել են ռուսական «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստի խոսքերը, որը շոուն «գողացված» էր անվանել։
«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե ինչով ենք նրանք ղեկավարվում, երբ ասում են, որ դա գողացված ձեւաչափ է։ Ինձ համար դրանք բոլորովին տարբեր ձեւաչափեր են»,- ասել է «Студия СОЮЗ»-ի անդամ Այդար Գարաեւը։ Նրա կարծիքով՝ մարդիկ երկու նախագծերի միջեւ զուգահեռներ են անցկացնում միայն այն պատճառով, որ «Խաղին» մասնակցում են ՈւՀԱ-ի նախկին անդամներ։ Սակայն Գարաեւի կարծիքով՝ «ТНТ»-ի հաղորդումը հումորիստական այլ ձեւաչափ ունի, թեեւ այն եւս թիմային է։
Լելյա Գուշինան խոստովանել է, որ իրեն զարմացրել եւ տհաճություն են պատճառել խոսքերն այն մասին, որ «Խաղը» գողացել է ՈւՀԱ ձեւաչափը։ Արտիստը նշել է, որ «Студия СОЮЗ»-ի մասնակիցները 15 տարի հումորով են զբաղվել ՈւՀԱ-ում։ Նրա խոսքով՝ կատակերգուները հայտնի շոուն լքել են մեծ պաշարով։ «Մենք ինքուրույն ենք ստեղծվել եւ հեռացել ենք մեր ստեղծածով, ի՞նչ պահանջներ կարող են լինել։ Այդ ապրանքը վաճառում ենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք»,- ասել է «Студия СОЮЗ»-ի անդամը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 24 մայիսի
«Եվ ավելին կյանքից ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար». Լուսինե Թովմասյանի զբոսանքը երեխաների հետ23:12, 24 մայիսի
Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է Թուրքիայից իրեն արտաքսելու մասին լուրը22:41, 24 մայիսի
«Ծով, արեւ, ընտանիք»․ Արամ MP3-ն՝ ընտանիքի հետ22:12, 24 մայիսի
Artik & Asti դուետի նախկին մենակատարը տաս օրում նիհարել է վեց կիլոգրամով21:43, 24 մայիսի
«Ամառ էր, մուգ մաշկով էի ու երջանիկ»․ Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը21:12, 24 մայիսի
Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ20:31, 24 մայիսի
20:03, 24 մայիսի
Վիկտորյա Բոնյան Հարվի Վայնշտեյնին մեղադրել է ոտնձգությունների մեջ19:43, 24 մայիսի
«Էլեգանտ»․ Մերի Հակոբյանի երեկոյան լուքը19:12, 24 մայիսի
Քանյե Ուեսթը կստեղծի McDonald’s-ի բուրգերների փաթեթավորումը (ֆոտո)18:47, 24 մայիսի
«Սեւի սիրահարը»․ Էլեն Ասատրյան (ֆոտո)18:26, 24 մայիսի
Ուիլ Սմիթն այաուասկա օգտագործելը դժոխային փորձ է անվանել