Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

Կայացավ Kami Friends-ի, Արամ MP3-ի, Ֆելիքս Խաչատրյանի «Շնորհավոր» տեսահոլովակի շնորհանդեսը

Fours fashion for fashion. նորաձեւության ցուցադրություն փոքրիկ մոդելների մասնակցությամբ

Կայացավ Աղաս Մանուկյանի «Գործ չկա» stand up-ի պրեմիերան

Նոր նախագիծ` Guess&Eat. հավով ապուր

Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

10 բան, որ խելացի մարդիկ չեն անում

21:12, 28 նոյեմբերի

Նրանք թույլ չեն տալիս անցյալի սխալներին խանգարել ներկային

Խելացի մարդիկ գիտեն, որ առանց պարտությունների հաղթանակներ չեն լինում: Շատերն են թույլ տալիս անցյալի սխալներին ազդել ներկայի վրա: Եվ այդ իրադարձությունները կարող են խանգարել հասնել ձեր նպատակներին: Բայց խելացի մարդիկ դրանով չեն զբաղվում: Նրանք անցյալը թողնում են հետեւում, քանի որ գիտեն, որ Factum est factum, այսինքն՝ եղածը եղած է: Խելացի մարդիկ սխալներին նայում են որպես աճելու եւ ավելի լավը դառնալու հնարավորություն:

Նրանք չեն կենտրոնանում բացասական բաների վրա

Խելացի մարդիկ գիտեն, որ նրանք իրենց մտքերի իշխանության տակ են: Նրանք կենտրոնանում են դրական բաների վրա: Խելացի մարդիկ անկեղծ հավատում են, որ միտքը նյութական է: Նրանք գիտեն, որ կյանքն ավելի հեշտ եւ հաճելի է դառնում, երբ նրանք օգտագործում են երազելու, զարմանալու, ստեղծագործելու, կառուցելու, վերաձեւելու եւ սիրելու կարողությունները:

Նրանք չեն փախչում իրենց խնդիրներից

Բոլորն էլ խնդիրներ ունեցել եւ կունենան: Խնդիրներ լինում են աշխատավայրում, գումարի հետ կապված, ընտանիքում եւ այլն: Խելացի մարդիկ նայում են այդ խնդիրների ճակատին: Նրանք ստեղծագործական ուղիներ են գտնում լուծումների համար: Երբեմն խելացի մարդիկ սայթաքում են, բայց նրանք ոտքի են կանգնում եւ շարունակում են քայլել: Նրանք խիզախություն ունեն իրենց վախերին դիմակայելու համար: Նրանք կարող են յուրաքանչյուր խնդիր դիտարկել որպես ավելի լավը դառնալու շանս:

Նրանց չի հուզում, թե ինչ են մտածում իրենց մասին ուրիշները

Խելացի մարդիկ թույլ չեն տալիս ուրիշների բացասական կարծիքը իրենց հեռու պահի երջանկությամբ եւ հաջողությամբ լեցուն կյանքից: Աշխարհը լի է ցինիկներով, սկեպտիկներով եւ ատելությամբ լցված մարդկանցով: Սակայն խելացի մարդիկ նրանց դեն են նետում, պատկերավոր ասած, իհարկե: Նրանք իրենց շրջապատում են խելացի մարդկանցով, որոնք կիսում են իրենց արժեքները եւ հետաքրքրությունները: Լավ միտք կա. «Եթե դու սենյակում ամենախելացին ես, նշանակում է դու սխալ սենյակում ես»:

Նրանք ժամանակ չեն կորցնում

Խելացի մարդիկ դատարկ տեղը ժամանակ չեն կորցնում: Նրանք ձեւավորում են ճիշտ սովորություններ, որոնք թույլ են տալիս ավելի խելացի կազմակեպել աշխատանքը: Նրանք անիմաստ խնդիրների վրա ժամանակ չեն կորցնում: Բայց նրանք նաեւ խոստովանում են, որ չի կարելի միշտ աշխատել: Պետք է թողնել, որ ուղեղը հանգստանա:

Նրանք վայրկյանական գոհունակության չեն սպասում

Խելացի մարդիկ հասկանում են, որ լավ բաներ են կատարվում նրանց հետ, ովքեր կարողանում են սպասել: Մենք ապրում ենք ակնթարթային բավարարվածության հասարակությունում: Այլ խոսքով ասած՝ սպասում ենք, որ ամաեն բան շատ արագ եւ հեշտ կստացվի:  Խելացի մարդիկ չեն մոռանում, որ կա ավելի կարեւոր բան, քան արդյունքը սկուտեղի վրա ստանալը: Եվ դա բավարարվածությունն է, որը դուք ստանում եք ամեն օր այն աշխատանքից, որը ձեզ դուր է գալիս:

Նրանք չեն կենտրոնանում բաների վրա, որոնք ի վիճակի չեն փոխել

Մենք ամեն օր բախվում ենք ինչ-որ բանի, որը վերահսկել ի վիճակի չենք: Խցանումներ, կոպիտ մարդիկ եւ այլն: Բայց խելացի մարդիկ դրան հանգիստ են վերաբերվում եւ կենտրոնանում են նրա վրա, ինչը կարող են վերահսկել: Նրանք գիտեն, որ մտքի հանդարտությունը իմաստության հիանալի մարգարիտներից մեկն է: Եվ նրանք այդ շնորհից քաղում են առավելագույնը:

Նրանք ժամանակ չեն վատնում մարդկանց վրա, որոնք կարող են խանգարել

Խելացի մարդիկ իրենց շրջապատում են խելացի մարդկանցով: Նրանք ժամանակ են հատկացնում ընտանիքի, ընկերների եւ ծանոթների համար, որոնք կիսում են իրենց արժեքներն ու կյանքի մասին պատկերացումները; Եվ նրանք նաեւ գիտակցում են, որ իրենք պետք է սահմանափակեն ժամանակը, որը հատկացնում են բացասական մարդկանց: Այդ պատճառով նրանք ավելի շատ ժամանակ են տրամադրում դրական, ինտելեկտուալ եւ ուրախ մարդկանց:

Նրանք ինքնահավանություն չեն դրսեւորում

Խելացի մարդուց երբեք չեք լսի իր խելացի լինելու մասին արտահայտություն: Քանի որ խելացի մարդիկ համեստ են: Նրանք իրենց համեստությամբ հպարտանում են: Նրանք իրենց հաջողություններով եւ պարգեւներով չեն պարծենում:

Նրանք չեն մոռանում ասել «Շնորհակալություն»

Շնորհակալություն ասեք: Սա, հավանաբար, ամենակարեւոր բանն է, որն արժե անել: Եթե, իհարկե, ցանկանում եք «խելացի» լինել: Խելացի մարդիկ գիտեն, որ աշխարհը չի պտտվում իրենց շուրջ:  Նրանք հավատում են բարության մեծ ուժին եւ գիտեն, որ անշահախնդիր փոքրիկ արարքը, օրինակ՝ անծանոթին ուղղված ժպիտը կարող է ինչ-որ մեկի, նաեւ սեփական կյանքը փոխել:

Աղբյուրը՝  Womanday.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության