«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

«Սա մի սիրո պատմություն է». Արամեի «Շատ սիրունա» տեսահոլովակի backstage-ը

Ու՞մ բաժին կհասնի տունը. Սամսոնի՞ն, թե՞ Շավոյին. «Բլբուլյանները 2»-ի նկարահանումները կադրից դուրս

#ՇոկTOK․ Աշայվին՝ Սիրուշոյի հետ հանդիպելու ցանկության, տիկին Գրետայի հետ կոնֆլիկտի մասին եւ ոչ միայն

Ինչպես են ընթանում «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

H2Օ Emotional Exposition. Kivera Naynomis բրենդի ցուցադրությունը

«Ամեն տարի գարնանը». նոր հեռուստասերիալի դերասանական կազմն ու նկարահանումները

Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

2022 թվականի սիրային հորոսկոպ տղամարդկանց համար

10:00, 5 հունվարի

Խոյ

Իմպուլսիվ Խոյերը սովոր են, որ իրենց կրքի ու խարիզմայի ճնշմանը չեն կարող դիմակայել նույնիսկ անառիկ բերդերը։ Բայց 2022 թվականը ձեզ կմատուցի սիրո մի քանի դաս, որոնք ցույց կտան, որ գայթակղության եւ հմայքի հին մեթոդները չեն աշխատում։ Հարաբերություններում սովորեք նաեւ տալ, այլ ոչ միայն վերցնել։ Դա վերաբերում է ամուսնացած Խոյերին։ Հաճախ Ձեր կնոջ համար ռոմանտիկ երեկոներ կազմակերպեք եւ մի մոռացեք նրա համար կարեւոր ամսաթվերի մասին:

Ցուլ

Ցուլերն արդեն հաջորդ գարնանը կզգան գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը: Բայց չկորցնեք ձեր գլուխը։ Ոչ բոլոր նոր ծանոթություններն են օգտակար։ Ինչ-որ տեղ ձեզ սպասում է գայթակղիչ կին, որն ակնհայտորեն կորսա Ձեր սիրտը։ Իսկ, ահա ընտանեկան Ցուլերը պետք է վերանայեն իրենց աշխատանքային գրաֆիկը։ Անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ տրամադրել Ձեր երկրորդ կեսին եւ երեխաներին։

Երկվորյակ

Երկվորյակները, որոնք կապված են ամուսնության թելերով, կարող են հանգիստ լինել։ Հաջորդ տարին Ձեր ընտանիքին բարեկեցություն կտա։ Այնպես որ կնոջ եւ երեխաների հետ նախատեսեք երկար ուղեւորություն դեպի ծով։ Այս հանգիստն անմոռանալի կլինի ու կամրապնդի ձեր միությունը։ Չամուսնացած Երկվորյակները 2022 թվականի առաջին կեսին բաց չեն թողնի սիրավեպ սկսելու ոչ մի փորձ։ Բայց, ավաղ․․․ Դուք այնտեղ չեք փնտրում։ Սպորտով զբաղվեք։ Մարզասրահներից մեկում Ձեզ սպասում է բարեկազմ երջանկությունը։

Խեցգետին

Խեցգետինները մարտից վճռական տրամադրված կլինեն․ ամուսնանալ եւ վերջ։ Դե ինչ, այս որոշումը, եթե այն ընդունվել է միանգամայն կամավոր, գովելի է, սակայն պետք է լուծել եւս մեկ խնդիր՝ սիրո գեղեցիկ առաջարկություն անել, որպեսզի նա հաստատ պատասխանի․ «Այո»։ Այստեղ օգտակար կլինի արդեն ամուսնացած ընկերների փորձը։ Լսեք բոլորին, մաքրեք ավելորդ մտքերը, վերլուծեք եւ... Վարվեք այնպես, ինչպես կզգաք։

Առյուծ

Ազատ Առյուծները չեն շտապում ամուսնանալ։ Եվ Ձեզ կարելի է հասկանալ: Չէ՞ որ այն միակը, ում հետ ձեռք ձեռքի բռնած կքայլեք կյանքի ուղով, դեռ հորիզոնում չի երեւում։ Թուլացեք։ Ձեզ հնարավորություն է տրվում միայնակ մնալ մինչեւ աշուն։ Ձեր երազանքների աղջիկը կհայտնվի տերեւաթափի ժամանակ։ Առյուծները երկարատեւ հարաբերություններում բախվում են զուգընկերոջ անվստահությանը: Պետք է մի քիչ հոգեբան լինել եւ պարզել, թե ինչն է պատճառը: Սակայն, ձեր մեղքը դուք կկարողանաք հարթել արագ։

Կույս

Կույսերի ընտանեկան նավակը լողում է դեպի զվարճանք։ Այո, դուք ուզում եք փոխել ինչ-որ բան․ զգալ ազատության շունչը եւ վայելել ամուրի կյանքի երեկոներրը։ Մի տրվեք գայթակղությանը։ Ոչնչացնելն ավելի հեշտ է, քան կրկին կառուցելը։ Եթե Ձեզ զգում է դեպի զվարճանքը, ապա հրավիրեք նաեւ Ձեր կնոջը։ Հավատացեք, ժամանակ անցկացնել մի մարդու հետ, որը Ձեզ հետ անցել է կրակի, ջրի եւ խողովակների միջով, մի քանի անգամ ավելի հետաքրքիր է, քան զուտ տղամարդկային շրջապատը։

Կշեռք

Կշեռքների համար համալրման ժամանակ է․․․ Այո, ընտանեկան զույգերը կսպասեն երեխայի ծնունդին։ Այնպես որ, առաջնեկի ծննդյան եւ խնամքի հոգսերը երկրորդ պլան կմղեն ռոմանտիկան։ Սակայն, այն չի անհետանա, պարզապես Դուք կվայելեք բոլորովին նոր զգացում՝ սեր դստեր կամ որդու հանդեպ։ Դե, իսկ այն Կշեռքները, որոնք լուրջ հարաբերությունների մեջ չեն, վերջապես կհասկանան, թե ինչ է իրականում ուզում կինը:

Կարիճ

Կարիճները կզբաղվեն սովորական գործով, նրանք կխանդեն ու կխանդեն։ Առավելագույնին մի հասցրեք այդ զգացմունքները։ Խանդը լավ է որպես համեմունք, մեծ դոզաներով այն արդեն թույն է հարաբերությունների համար: Լավ է, որ ապրիլ-մայիս ամիսներին Ձեր ճանապարհին կհանդիպի իմաստուն մարդ, որը ցույց կտա այդ սխալը եւ կուղղորդի դեպի ճշմարիտ սեր, վստահություն եւ ներողամտություն։ Պարզապես չընդդիմանաք նրա խորհուրդներին։ Նրանից է կախված ձեր միության ամրությունը։

Աղեղնավոր

Աղեղնավորներին 2022-ի ամբողջ առաջին կեսը կտանջի մեկ հարց․ սեր, թե գումար: Մի կոտրեք ձեր գլուխը, անձնական կյանքի եւ աշխատանքի միջեւ հավասարակշռությանը հասնելը դժվար է։ Ավելի լավ կլինի խոսեք Ձեր երկրորդ կեսի հետ, նրան բացատրեք, որ աշխատում եք ընտանիքի բարօրության համար: Ինչ-ինչ, բայց ամուր հարաբերությունների ոսկե պաշարը երբեք չի խանգարում։

Այծեղջյուր

Այծեղջյուրները ջանասիրաբար թաքցնում էին իրենց հույզերը, բայց հաջորդ տարին կպահանջի հրապարակայնություն։ Սկզբում Ձեզ դժվար կլինի, քանի որ սովոր եք ապավինել միայն Ձեր ուժերին։ Բայց առանց փոխադարձ պահանջների եւ կշտամբանքների համագործակցությունը եւ գործընկերությունն այնքան կգրավի Ձեզ, որ, ամենայն հավանականությամբ, դուք կվերանայեք Ձեր տեսակետները ամուսնության եւ ընտանիքի վերաբերյալ: Նման դրական փոփոխությունները կարող են հանգեցնել հարսանիքի։

Ջրհոս

Բոլորը Ջրհոսներին համարում են թեթեւամիտ, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Եվ Դուք կապացուցեք, որ ձեր Կենդանակերպի նշանի մասին ստանդարտ պատկերացումները պարզապես նախանձողների հորինած մտքերն են։ Ձեր ընկերուհին վերջապես կհասկանա, որ եթե դուք լռում եք, ապա պարզապես հոգնել եք, եւ աշխատանքի վայրում երկար ժամանակ անցկացնելը նոր նախագծի պատճառով է, այլ ոչ թե պետի քարտուղարուհու: Միայն փորձեք չվիճել մանրունքների պատճառով։

Ձկներ

Ռոմանտիկ Ձկները շրջապատում են իրենց ընտրյալին քնքշությամբ եւ հոգատարությամբ, բայց մի քիչ չափն անցնում են: 2022 թվականի դասը ձեզ համար՝ փորձեք հարգել զուգընկերոջ սահմանները, հատկապես, եթե ձեր երկրորդ կեսն ընկղմված է աշխատանքի մեջ։ Փորձեք լուսնի լույսի ներքո ժամադրության փոխարեն նրան նվիրել արձակուրդ տանը պարտականություններից։ Նա շատ ավելի կգնահատի մաքուր հատակն ու լվացած ափսեները, քան սիրո, ասպետների եւ հիասքանչ կանանց մասին բանաստեղծությունները։

Աղբյուրը՝ Graziamagazine


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ