Ձմռանը ցրտից տուժում է ոչ միայն մաշկը, այլեւ եղունգները: Դրանք չորանում են, այդ պատճառով էլ ճեղքվում ու շերտավորվում են: Նման տհաճ դեպքեր չեն սպառնում նրան, ով միշտ հարդարում է մատները, քանի որ այդ դեպքում եղունգն անհրաժեշտ խնամք է ստանում: Բայց տնային խնամքը նախընտրողներն իրենց գաղտնիքն ունեն:
Երեկոյան 20-30 րոպե տրամադրեք ձեռքերի խնամքին: Ձեռքերը լվացեք տաք ջրով եւ շփեք ձեռքի սկրաբով։ Դա լավ է ինչպես մաշկի, այնպես էլ եղունգների համար: Մի քիչ մերսեք կուտիկուլի հատվածը: Սկրաբը տաք ջրով լվանալուց հետո խոնավ ձեռքերին գոլ վիճակում ձիթապտղի յուղ քսեք եւ մերսեք այնքան, մինչեւ յուղն ամբողջովին ներծծվի: Խոնավ մաշկին քսելը կարեւոր է, քանի որ չոր մաշկի դեպքում այն պարզապես չի ներծծվում: Ձեռնոց կրեք եւ ձեռքերին քսուք քսեք շաբաթական գոնե 2-3 անգամ:
Վատ չէր լինի շաբաթը մեկ ձեռքերը հատուկ նյութերով խնամել։ Կոսմետիկ միջոցները շատ ֆինանս չի պահանջում: Օրինակ իմ սիրելի ձեռքի քսուքը սպիտակեցնողն է: Դրա համար պետք է կիտրոնի հյութ ու յուղոտ քսուք: Սկրաբով մաքրելուց հետո ձեռքերին մերսողական շարժումներով կիտրոնի հյութ քսեք, այնուհետեւ շփեք ձեռքի յուղոտ քսուքով: Բանն այն է, որ բոլոր դրական հատկություններից բացի կիտրոնի հյութը նաեւ չորացնում է մաշկը, այնպես որ յուղոտ քսուքը տեղին կլինի: Այս ամենից հետո ձեռքերը նրբանում, դառնում են մետաքսե, իսկ մաշկի գույնը պարզապես հիասքանչ։ Սկրաբի համար էլ մեծ ծախսեր պետք չեն։ Ձեռքերի համար լավ սկրաբ է ստացվում, եթե մարմնի գելին կամ սովորական հեղուկ օճառին մի քիչ շաքարավազ ու ձիթապտղի յուղ ավելացնել»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:44, 19 մայիսի
«Տիկնիկ»․ Շողեր Թովմասյանի գրավիչ կերպարը23:06, 19 մայիսի
Ռիհաննան եւ A$AP Rocky-ն ծնողներ են դարձել22:43, 19 մայիսի
«Սիրունիկ»․ Լիլուի «street style»-ը Կալիֆոռնիայից22:12, 19 մայիսի
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կյանքի մասին կոմիքս է թողարկվել21:45, 19 մայիսի
«Գեղեցիկ աղջիկ»․ Էլեն Ասատրյանի լուսանկարը21:12, 19 մայիսի
Ինչպես հիշել ընթերցված տեղեկատվությունը20:45, 19 մայիսի
«Սերս ու ես»․ Աննա Թովմասյանի ու Արամեի ջերմ լուսանկարը20:11, 19 մայիսի
Կարա Դելեւինը 15 միլիոն դոլարով գնել է հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնի բնակարանը19:43, 19 մայիսի
Մարի Կրայմբրերին պատմել է, թե ինչու են ինքն ու Դավա Մանուկյանը թաքցնում հարաբերությունները19:13, 19 մայիսի
«Սիրում եմ կյանքը»․ Աննա Դովլաթյան (ֆոտո)18:43, 19 մայիսի
«Իմ հարստություն»․ Արմեն Պետրոսյանն ընտանեկան հանգստից ջերմ լուսանկար է հրապարակել18:29, 19 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը հայտարարել է, որ բռնության վերաբերյալ մեղադրանքներից հետո չի խոսել Քրիս Նոտի հետ