Ցրտի ժամանակ քայքայվում է մաշկի պաշտպանական շերտը, եւ եթե պատշաճ կերպով չխնամել մաշկը, այն շրջակա միջավայրի ագրեսիային չի դիմանա՝ կչորանա, կբորբոքվի ու կկարմրի։ Դրան նպաստում է նաեւ շրջակա միջավայրի ջերմաստիճանի անընդհատ տատանումը, քանի որ ձմռանը հաճախ ենք սառնամանիքից տաք տեղափոխվում եւ հակառակը։ Այսպիսի արտաքին ազդեցությունների հետեւանքով մաշկը կորցնում է դիմադրողականությունն ու առողջ տեսքը։
Ձմեռային սթրեսներին դիմակայելու համար մաշկը պետք է ակտիվորեն խնամել։ Շատ կարեւոր է ձմռանը մաշկի մաքրումը. լվացվեք տաք ջրով ու մաշկին համապատասխան միջոցներով՝ մաքրող նյութեր, փրփուր եւ այլն։
Երկրորդ, մաշկը պետք է ակտիվորեն սնել, քանի որ ցրտերի պատճառով այն չորանում ու թեփոտվում է։ Սնուցման միջոցները պետք է փափուկ լինեն, պարունակեն վիտամիններ ու անտիօքսիդանտներ։ Նույնիսկ յուղոտ մաշկին սնուցում է պետք, պարզապես՝ ավելի քիչ յուղոտ, քան մյուս տիպի մաշկերի սնուցումը։ Ուշադրություն դարձրեք ամանի «յուղոտ մաշկի համար» գրությանը։
Երրորդ, մաշկը պետք է խոնավեցնել։ Ձմռանն օդը շատ է չորանում, իսկ սառը քամին անխնա կերպով չորացնում է նաեւ մաշկը։ Սակայն չի կարելի մաշկին խոնավեցնող քսուք քսել անմիջապես դուրս գալուց առաջ։ Նման միջոցները մաշկին խոնավություն են հաղորդում, սակայն սառնամանիքին բորբոքում են։ Բայց խոնավեցնող միջոցի վրայից տոնային քսուք օգտագործելով, նույնպես կպաշտպանեք մաշկը։ Ընդհանրապես խորհուրդ կտայի ձմռանը տոնային քսուք օգտագործել անկախ մաշկի տեսակից. այն ձմռանը շատ անհրաժեշտ լրացուցիչ պաշտպանիչ շերտ է առաջացնում։
Իսկ 35 – ից 40 տարեկան կանանց խորհուրդ կտայի օգտագործել նաեւ մաշկի խնամքի գիշերային միջոցներ։ Դրանք ավելի կխոնավեցնեն, կսնուցեն ու կառոջացնեն ձեր մաշկը՝ պաշտպանելով ցրտի բացասական ազդեցությունից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը