Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է բաց երանգի բլուզ, վերարկու։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Այսօր ես կլռեմ, ոչինչ չեմ գրի, ոչինչ չեմ ասի․․․ միայն կթողնեմ ձեզ ժպտացող լուսանկար… այսօր ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ պաշտելով երկիրս թույլ չեմ տա երեխաներիս մեծանալ հասարակության մի ստվար զանգվածի մեջ, որոնց մարդ անվանելն անգամ հանցանք է… վարագույր…», - հրապարակմանը կից գրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։
«Ես միշտ փորձում եմ իմ գրառումներում լինել անկեղծ ձեզ հետ, որ վստահ լինեք, ես ինքս էլ ձեզանից մեկն եմ, երբեք չմտածեք, որ գեղեցիկ հագուստի ու շպարի հետևում անհոգ կյանք է, ինձ կարող եք տեսնել դրսում երեխաների հետ շատ հասարակ հագուստով, հոգնած աչքերով, անփույթ հավաքած վարսերով…
Սակայն ինձ շատ վիրավորում է, երբ հաճախ գրում են, իբրև ես շատ եմ բողոքում իմ երեխաներից ու կենցաղից, սա անհեթեթ է…չեմ կարծում, որ ձեզ հաճելի կլինի տեսնել միայն շինծու հոլովակներ ու նկարներ, որտեղ ես կամ ուտում եմ, կամ շպարվում, կամ էլ ընտրում, թե այսօր ինչ կրեմ տանից դուրս գալուց։ Համացանցն այսօր խաբում է բոլորիս, հոգնած կանայք, մայրեր մտնում են ինստագրամ և տեսնում լիքը իրենց տարիքի այլ կանանց, գեղեցիկ, խնամված , նրանք շտապում են մեկ միջոցառումից, մյուսին։ Ու դուք մտածում եք (ախ երանի այսքան հեշտ լիներ): Հավատացեք, դա այդպես չէ, մարդիկ հաճախ թաքցնում են իրենց ներսի դատարկությունը, կամ տխրությունը ստեղծելով վիրտուալ երջանկություն։ Իսկ ես, դա ես եմ, երբեք չեմ թաքնվում դիմակների հետևում, ես մայր եմ, կին, գործընկեր…ես շատ ուժեղ եմ, սակայն չեմ ամաչում ձեզ ասել, որ հոգնում եմ, կամ հյուծվում…», - ավելի վաղ գրել էր Լիլիթ Մուրադյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ