MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Երբ մոդելները «պաստառապատված» են. «Սարդ» խանութների ցանցի ու ArmMod Fashion-ի ինքնատիպ նորաձեւության շոուն՝ խանութի 25-ամյակի առթիվ (ֆոտո)

10:25, 27 նոյեմբերի

Պաստառները ոչ միայն պատերին, այլեւ՝ մոդելների հագին. հենց այս կրեատիվ գաղափարով էր որոշել «Սարդ» խանութների ցանցը տոնել իր հիմնադրման 25-ամյակը՝ համատեղելով բարձրակարգ պաստառները նորաձեւության հետ:  Այսպիսով, նոյեմբերի 25-ին՝ «Վիվալդի հոլ»-ում, «Սարդ»-ի ու ArmMod Fashion-ի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ նորաձեւության ինքնատիպ շոու, որին մոդելները ցուցադրեցին ոչ թե սովորական կտորից կարված զգեստներ, այլ՝ պաստառներից պատրաստված հագուստ՝ ներկայացնելով խանութ-սրահի յուրօրինակ պաստառներն ու հայ դիզայներների ստեղծագործ մտքի թռիչքը:

Ընկերության 25-ամյակը տարբերվող դարձնելը «Սարդ» խանութների ցանցի պաստառների բրենդ մենեջեր Նոնա Հակոբյանի մտահաղացումն էր: 

«Քանի որ մեր 25-ամյակն ենք տոնում, ու մեր կարգախոսն է՝ «Նորաձեւությունը պաստառներում թելադրում ենք մենք», որոշեցինք ոչ միայն ինտերիերում թելադրել նորաձեւություն, այլեւ պոդիումի վրա: Արդյունքում  աղջիկները բեմ են դուրս գալու ոչ թե սովորական զգեստներով, այլ պաստառներից կարված հագուստով, եւ ներկայացնելու ենք մեր 25 տարիների անցած ուղին»,-նշեց նա՝ համաձայնելով, որ առաջին հայացքից, միգուցե, տարօրինակ թվա պաստառները պոդիումին ցուցադրելու գաղափարը, բայց նկատեց, որ հագուստի ու ինտերիերի նորաձեւությունն ունեն մի շարք ընդհանրություններ.

«Ինչպես հագուստի նորաձեւության մեջ, այս ոլորտում էլ թրենդները, ժամանակ առ ժամանակ, կրկնվում են, այդպիսով փորձեցինք հետաքրքիր միքս անել, եւ քանի որ Հայաստանում նման շոու դեռեւս չէր եղել, կարծում ենք՝ գաղափարը կհետաքրքրի շատերին»:

«Սարդ» բրենդի ինքնատիպ գաղափարը կյանքի կոչվեց ArmMod Fashion-ի ջանքերով: Ընկերության հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը խոստովանեց, որ մեծ սիրով է ընդունել համագործակցության առաջարկն ու կազմակերպել ցուցադրությունը.

«ArmMod-ը միշտ կողմնակից է խենթ ու կրեատիվ մտքերի, ու հիմնականում փորձում ենք գտնել հետաքրքիր ու տարբերվող լուծումներ ցանկացած նորաձեւության շոուի դեպքում, ինչով էլ այս միտքը մեզ շատ գրավեց: Ներգրավեցինք 11 հայ դիզայների, որոնք կարճ ժամանակահատվածում ներկայացրին պաստառներից պատրադտված կերպարները: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստել է երկու նմուշ: Առաջին անգամ է Հայաստանում, երբ մոդելները ներկայացնում են պաստառներից պատրաստված հագուստ, ու ցանկացել ենք այնպես անել, որ այս ցուցադրությունը լինի հիշվող»,-ընդգծեց նա:

Իսկ ցուցադրությունն, իսկապես, հիշվեց. բեմում՝ «պաստառապատ» մոդելներ, իսկ պոդիումից այն կողմ՝ զարմացած հայացքներ: Շոուի մեկնարկն ազդարարեց «Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը, որը «Սարդ» խանութների ցանցի գովազդային դեմքն է: Քայլեցին նաեւ մի շարք այլ հայտնի մոդելներ, նրանց թվում՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2019»  Դայանա Դավթյանը, «Միսս Երեւան» Անգելինա Տանանյանը եւ այլք: Պաստառներից պատրաստված հագուստների հեղինակներն են Գայանե Սողոմոնյանը, Գայանե Աբրահամյանը, Աննա Առաքելյանը, Էրիկա եւ Արիանա Չիլինգարյանները, Էլեն Ասլանյանը, Նազելի Մալխասյանը, Նարինե Մարկոսյանը, Աստղիկ Գեւորգյանը, Լիլիթ Դալաքյանը եւ Սուսի Ասատրյանը:

Ինչ վերաբերում է «Սարդ» խանութների ցանցին, հավելենք, որ այն ներկայացնում է ոչ միայն եվրոպական արտադրության բարձրորակ պաստառներ, այլեւ՝ ներկալաքային նյութեր եւ ջեռուցման համակարգեր: Հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ խանութն առաջիններից է ներկայացնում շուկայում թրենդային նորությունները՝ առաջարկելով նորաձեւ եւ չկրկնվող նմուշներ:

«Սարդն» ունի տասը մասնաճյուղ, որոնք գտնվում են Երեւանում եւ Գյումրիում: Ի դեպ, հիմնադրման 25-ամյակի առթիվ մի շարք ապրանքանիշերի վրա գործում են զեղչեր:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հայկ Տոնոյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել