«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Չքնաղ»․ Արեւիկ Ուդումյանը՝ հմայիչ կերպարում

12:43, 28 նոյեմբերի

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երկու երեխաների երիտասարդ մայրիկը կրում է ժանյակավոր բլուզ, ոճային ու նորաձեւ ժակետ։ Նա ընտրել է գեղեցիկ վարսահարդարում, նախապատվությունը տվել՝ ընդգծված շպարին։ Պրոդյուսերը չի մակագրել իր հրապարակումը, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Չքնաղ»։

«Օրեր առաջ Նունեի ծնունդն էր․․․

Նշում էինք զուտ հարազատներով։ Փոքրիկ, բայց ինձ համար շատ սպասված արարողություն։ Վերջին լարված տարվա մեջ հենց այդ օրն ուզում էի մի քիչ ցրվել եւ տոնել բալիկիս հրաշք ներկայությունը մեր կյանքում։

Բայց Նունեն իրեն մի քիչ վնասեց հենց երեկոյի սկզբում (այդ պահին, իհարկե, ինձ «մի քիչ» չէր թվում)։ Եվ ամեն ինչ մթնեց․ լաց, անհանգստություն, ես ինձ փորձում էի չկորցնել․․․Քիչ անց պարզ էր, որ ամեն ինչ, փառք Աստծո, նորմալ է, բայց ես բնականաբար չկարողացա վերականգնել տոնական տրամադրությունս։

Շատ ափսոս, անշուշտ։ Բայց հաջորդ օրերին փորձում էի հասկանալ, թե ինչ կարելի է սովորել այս դեպքից ու հասկացա, որ պարզապես պետք է փորձել րոպեն վայելել, մանավանդ, մեր անկայուն ու անկանխատեսելի կյանքում պետք է հենց այդ պահը վայելել։

Սովորական օր, միգուցե, եւ փաստորեն ես ավելի երջանիկ եմ տանն իմ բալիկների հետ, քան գեղեցիկ եւ սպասված միջոցառմանը։

Այդ նույն օրը Նունեի վնասվածքից րոպեներ առաջ ինչքան ավելի երջանիկ էի ես, բայց չէի էլ գիտակցում․․․ լարված էի կազմակերպչական թեմաներով։

Կյանքը րոպե է, պահ։ Առաջ թվում էր՝ ամեն ինչ հավերժ է, հիմա հասկանում ենք, որ ամեն ինչ վազում է, կորում։ Մնում է գիտակցաբար գրկել ու փայփայել ջերմ պահերը, միգուցե, դրանք թափթփված տանն են, երբ ամեն ինչ խառն է, ոչ գեղեցիկ ու մտածված, բայց շատ իրական ու ջերմ»,- օրեր առաջ գրել էր նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել