«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Տարիներով չկրթվեց ու չզարգացավ մեր հասարակության մի ստվար զանգված»․ Սոնա Ռուբենյանի մայրը` դստեր հարսանեկան զգեստը քննադատողներին  

16:20, 28 նոյեմբերի

Ինչպես արդեն հայտնել էինք երեկ տեղի է ունեցել տաղանդավոր երգչուհի Սոնա Ռուբենյանի եւ նրա ընտրյալի՝ Էմիլի հարսանեկան արարողությունը։ Համացանցի օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել երգչուհու ընտրած հարսանեկան զգեստը:

Այս թեմային իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սոնա Ռուբենյանի մայրը։

«Երեկ մեր ընտանիքում շատ կարևոր իրադարձություն էր...

Ամուսնացրեցինք մեր ավագ դստերը, մեր առաջնեկին, մեր աչքի լույսին...

Երկու տարի ընկերություն արեցին մեր Սոնան ու Էմիլը,իսկ երբ ժամանակը եկավ ընտանիք կազմելու՝ վրա հասավ մեր ազգային ողբերգությունը...

Որոշեցինք սպասել, մինչ կլրանա տղերքի տարին...Այնպես չէ,որ ցավն է մեղմացել,կամ երկրի իրավիճակն է կայունացել ու դրական որևիցե մի բան կա ի շահ հայրենիքի,բայց...

Բայց պետք է ապրել,ստիպել մեզ ու ապրել,հիշել,պայքարել,լացած աչքերը սրբել ու նայել ապագային,թեկուզ մշուշոտ,անորոշ,չուրվագծվող,բայց հավատով լի ապագային...

Մեր երիտասարդները պիտի ապրեն այս երկրում,կայանան,ընտանիքներ կազմեն ,շատ երեխաներ ունենան, դաստեարակեն, կրթեն, սիրեն իրենց երեխաներին, քանզի ընտանիքների ամրությունից ու որակից է կախված մեր լավ օրը...Շատ բան էդ առումով բաց թողեցինք...Տարիներով չկրթվեց ու չզարգացավ մեր հասարակության մի ստվար զանգված ու... Ունենք էն ,ինչ ունենք...Չարացել է մեր հասարակությունը,հեռվացել քրիստոնեական արժեքներից...Մենք մեր գլխին եկածից դասեր չենք քաղում,չենք ուզում հասկանալ ,որ իրար ատելով ,չարախոսելով,նախանձով ու վիրավորելով,կորցնում ենք մեր ազգային իմունիտետը,որակը ու հաջորդիվ ամեն ինչ...

Շնորհակալ եմ Սոնայիս հարսանյաց հանդեսի բոլոր ներկաներից,բոլոր շնորհավորանքներ հղողներից,բոլոր այն բարի մարդկանցից, ովքեր ուրախացան մեր ուրախությամբ...

Ցավում եմ համացանցում իրար հերթ չտվող ու Սոնայիս հարսանյաց զգեստը օրվա բամբասանքի ու իրենց չարության մաղձը հեռախոսի ստեղնաշարի միջոցով դուրս նետող այն զանգվածի համար, ովքեր արդեն անուղղելի են (մեզ այս մի երեք տարին ցույց տվեց), իրնց կյանքում ոչինչ չարած՝ոչ իրենց, ոչ հայրենիքի համար անդեմ մարդիկ կարող են կարծիք հայտնել ու չհասկանալ, որ վաղուց նորաձևությունը հարսանյաց ,պլաստմասայից կարված, ճռճռան, մեեեծ տարածություն զբաղեցնող զգեստի այլընտրանքային տարբերակներ է ստեղծել...», - գրել է տիկին Արմինեն։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել