Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Տապալված» կուլտային ֆիլմեր. «Մեծ Լեբովսկի» 

13:15, 29 նոյեմբերի

Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ  շատ գումար վաստակի։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Կոեն եղբայրների «Մեծ Լեբովսկի» գեղարվեստական ​​ֆիլմը, որը նկարահանված է Ռայմոնդ Չանդլերի «Խորը քուն» գրքի հիման վրա:

Բյուջեն՝ 15 մլն դոլար, իսկ հասույթը՝ 46 մլն դոլար։

No description available.

Ֆիլմը նկարահանվել է 1998 թվականին և պատմում է «Դյուդ» մականունով հերոսի մասին։ Բոուլինգն ու խմիչքը կազմում են նրա կյանքի մեծ մասը։ Բայց հանկարծ նրա երջանկությունը խախտվում է. գանգստերները նրան շփոթում են համանուն միլիոնատիրոջ հետ, պահանջում գումար, որից  նա տեղյակ չէ, և, ի թիվս այլ բաների, առևանգում են միլիոնատիրոջ կնոջը՝ վստահ լինելով, որ «ամուսինը» նրա համար կվճարի ցանկացած գումար։

Ֆիլմի բախտը հենց սկզբից չի բերել.պրեմիերան կայացել է 1998 թվականի հունվարի 18-ին Սանդենս փառատոնում։ Ինչպես ավելի ուշ հայտնեց մամուլը, ներկաներից շատերը բացահայտ իրենց դժգոհությունն են հայտնել։

Քոեն եղբայրները, ովքեր վերջերս «Ֆարգո» ֆիլմի համար ստացել են «Օսկար», «Մեծ Լեբովսկի» ֆիլմի պրեմիերայից հետո իրենց նոր նախագծի համար բազմաթիվ քննադատությունների են արժանացել:

No description available.

Մասնավորապես, Փիթեր Հաուելը Toronto Star թերթի համար իր գրախոսության մեջ գրել է. «Ես չեմ կարող հավատալ, որ այն մարդկանց թիմը, ովքեր անցյալ տարի «Օսկար» են ստացել իրենց «Ֆարգո» սյուժեի համար, պատասխանատու են սրա համար: Ֆիլմում ուղղակի մեծ քանակությամբ հայհոյանքներ կան. դա կարծես երկխոսության բացերը քողարկելու խղճուկ փորձ է»։

Հայրենիքում  կինովարձույթի ողջ ժամանակահատվածում ֆիլմը հավաքեց ընդամենը 17 միլիոն դոլար: Իրավիճակը մի փոքր փրկեց համաշխարհային կինովարձույթը՝ ավելացնելով ևս 28 միլիոն դոլար ընդհանուր գումարին, բայց ֆիլմն արդեն ֆինանսապես ձախողվել էր։

Սակայն այն օրերից, երբ համացանցը սկսեց գրավել աշխարհը, ֆիլմի մասին կարծիքն արմատապես փոխվեց։

Ֆիլմը ոչ միայն գտավ իր հանդիսատեսին, այլև դարձավ մշակութային ֆենոմեն և ստացավ պաշտամունքային կարգավիճակ։

No description available.

«Մեծ Լեբովսկին» իր շուրջ հավաքեց հսկայական թվով երկրպագուների և հումորի առատության շնորհիվ դարձավ (ինչպես հետագայում այդ մասին կգրեր The Independent թերթը) «Ինտերնետի դարաշրջանի առաջին կուլտային ֆիլմը»։

Ֆիլմի հիման վրա գրվել են գրքեր, ստեղծվել են կայքեր, ամեն տարի անցկացվում են Լեբովսկու անվան փառատոներ, տարածվում է մի ամբողջ փիլիսոփայական ուսմունք՝ հիմնված գլխավոր հերոսի կերպարի վրա։ Հերոսների խոսքերից շատերը դարձել են տարածված արտահայտություններ:

Իսկ ֆիլմի որոշ տեսարաններ, ընդհանրապես, դարձան մեմերի մշակույթի զարդ։

Ֆիլմը մեր ժամանակներում IMDb կայքում ունի 8.1 վարկանիշ, իսկ kinopoisk-ում՝  7.8:

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել