Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ շատ գումար վաստակի։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է Կոեն եղբայրների «Մեծ Լեբովսկի» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանված է Ռայմոնդ Չանդլերի «Խորը քուն» գրքի հիման վրա:
Բյուջեն՝ 15 մլն դոլար, իսկ հասույթը՝ 46 մլն դոլար։
Ֆիլմը նկարահանվել է 1998 թվականին և պատմում է «Դյուդ» մականունով հերոսի մասին։ Բոուլինգն ու խմիչքը կազմում են նրա կյանքի մեծ մասը։ Բայց հանկարծ նրա երջանկությունը խախտվում է. գանգստերները նրան շփոթում են համանուն միլիոնատիրոջ հետ, պահանջում գումար, որից նա տեղյակ չէ, և, ի թիվս այլ բաների, առևանգում են միլիոնատիրոջ կնոջը՝ վստահ լինելով, որ «ամուսինը» նրա համար կվճարի ցանկացած գումար։
Ֆիլմի բախտը հենց սկզբից չի բերել.պրեմիերան կայացել է 1998 թվականի հունվարի 18-ին Սանդենս փառատոնում։ Ինչպես ավելի ուշ հայտնեց մամուլը, ներկաներից շատերը բացահայտ իրենց դժգոհությունն են հայտնել։
Քոեն եղբայրները, ովքեր վերջերս «Ֆարգո» ֆիլմի համար ստացել են «Օսկար», «Մեծ Լեբովսկի» ֆիլմի պրեմիերայից հետո իրենց նոր նախագծի համար բազմաթիվ քննադատությունների են արժանացել:
Մասնավորապես, Փիթեր Հաուելը Toronto Star թերթի համար իր գրախոսության մեջ գրել է. «Ես չեմ կարող հավատալ, որ այն մարդկանց թիմը, ովքեր անցյալ տարի «Օսկար» են ստացել իրենց «Ֆարգո» սյուժեի համար, պատասխանատու են սրա համար: Ֆիլմում ուղղակի մեծ քանակությամբ հայհոյանքներ կան. դա կարծես երկխոսության բացերը քողարկելու խղճուկ փորձ է»։
Հայրենիքում կինովարձույթի ողջ ժամանակահատվածում ֆիլմը հավաքեց ընդամենը 17 միլիոն դոլար: Իրավիճակը մի փոքր փրկեց համաշխարհային կինովարձույթը՝ ավելացնելով ևս 28 միլիոն դոլար ընդհանուր գումարին, բայց ֆիլմն արդեն ֆինանսապես ձախողվել էր։
Սակայն այն օրերից, երբ համացանցը սկսեց գրավել աշխարհը, ֆիլմի մասին կարծիքն արմատապես փոխվեց։
Ֆիլմը ոչ միայն գտավ իր հանդիսատեսին, այլև դարձավ մշակութային ֆենոմեն և ստացավ պաշտամունքային կարգավիճակ։
«Մեծ Լեբովսկին» իր շուրջ հավաքեց հսկայական թվով երկրպագուների և հումորի առատության շնորհիվ դարձավ (ինչպես հետագայում այդ մասին կգրեր The Independent թերթը) «Ինտերնետի դարաշրջանի առաջին կուլտային ֆիլմը»։
Ֆիլմի հիման վրա գրվել են գրքեր, ստեղծվել են կայքեր, ամեն տարի անցկացվում են Լեբովսկու անվան փառատոներ, տարածվում է մի ամբողջ փիլիսոփայական ուսմունք՝ հիմնված գլխավոր հերոսի կերպարի վրա։ Հերոսների խոսքերից շատերը դարձել են տարածված արտահայտություններ:
Իսկ ֆիլմի որոշ տեսարաններ, ընդհանրապես, դարձան մեմերի մշակույթի զարդ։
Ֆիլմը մեր ժամանակներում IMDb կայքում ունի 8.1 վարկանիշ, իսկ kinopoisk-ում՝ 7.8:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»