ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի էակին դժվար կլինի ձեզ համոզելը, քանի որ դուք շատ կամակոր ու սկզբունքային կլինեք։ Սակայն չպետք է չարաշահել նրա համբերատարությունը եւ ձեզ օգնելու մեծ ցանկությունը։ Նրա այդ հիանալի հատկանիշները շատ շուտով կսպառվեն։
ՑԼԵՐ
Ոչ այնքան հաջողված օր ձեզ համար։ Նոյեմբերի 29-ը կանոններից շեղվելու օր կարող է լինել։ Ձեր սիրելին իրեն շատ տարօրինակ ու զարմանալի կդրսեւորի։ Ցավոք, նրա վերաբերմունքն այնքան անտանելի կլինի, որ դուք կերազեք, թե երբ է ավարտվելու օրը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալի մտերիմ ընկերն ավելի լավ կհասկանա ձեզ, քան հենց նա։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է մտածել նոր հարաբերությունների մասին։ Ուղղակի լավ ընկեր ու զրուցակից եք գտել ձեզ համար։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աստղերն այսօր խորհուրդ չեն տալիս բարձրաձայնել ձեր սիրո մասին, ասել նրան, թե որքան եք սիրում նրան։ Ավելի լավ է այդ ամենը ապացուցեք ձեր արարքներով քնքշանքներով ու գրկախառնություններով։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Երբեմն հարաբերություններում պետք է վճռական եւ անգամ խիստ լինել։ Այո, պետք չէ դաժան վարվել նրա հետ, ում սիրում եք, բայց հանուն սիրո փրկության կարելի է դիմել այդ քայլին։
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք ձեր երկրորդ կեսին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա՝ չնայած այսօր դա այնքան էլ չի հաջողվի ձեզ։ Ձեզ նյարդային օր է սպասվում։ Սակայն չպետք է մոռանալ, որ ձեր առջեւ կանգնած է մեկը, որն իսկապես թանկ է ձեզ համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելիից բացի, ուրիշ ոչնչի եւ ոչ մեկի մասին չեք ցանկանա մտածել։ Որքան էլ որ նրա մասին մտքերը հաճելի լինեն, փորձեք կենտրոնանալ ձեր գործերի վրա, քանի որ այդ մտքերը ոչ մի նպաստավոր արդյունքի չի բերի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր փորձեք խորհուրդներ չտալ ձեր սիրելի անձնավորությանը, եթե իհարկե, նա չի խնդրել այդ մասին։ Նույնիսկ եթե դուք գիտեք, թե որն է խնդրի լուծումը եւ իրավիճակից դուրս գալու ճիշտ տարբերակը, մի բարձրաձայնեք այդ մասին։ Դա միայն բարկացնելու է նրան։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Նոյեմբերի 29-ին կարող եք սկսել ձեր սիրո մասին գիրք գրել։ Ձեզ բազմաթիվ անակնկալներ են սպասվում՝ ինչպես հաճելի, այնպես էլ ոչ այնքան։ Ուստի, պատրաստ եղեք ամեն ինչի եւ փորձեք ամեն ինչում տեսնել դրականը։ Այդպես դուք իրավիճակից ավելի հեշտությամբ դուրս կգաք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը կխոսի ձեր վատ սովորությունների եւ հատկանիշների մասին։ Սակայն հարաբերությունները դրանից չեն տուժի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Նոյեմբերի 29-ը դրական լիցքերով եւ բարձր տրամադրությամբ կանցկացնեք։ Սակայն եթե ձեր կողքին կան տխուր մարդիկ, պետք չէ նրանց բացատրել, թե որքան հրաշալի է կյանքը։ Նախընտրելի է ձեւացնեք, որ հասկանում եք նրանց եւ փորձեք կարեկցել։
ՁԿՆԵՐ
Այսօր Ձկները կհասկանան, որ սպառվում են իրենց կոսմետիկ միջոցները։ Մի անհանգստացեք, ավելի մեծ խնդիրներ էլ են լինում։ Կարելի է այս մասին ակնարկել ամուսնուն։ Նա անպայման կօգնի ձեզ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում