Հայաստանի դեմոգրաֆիական տխուր ցուցանիշները պայմանավորված են արտագաղթով, անպտղության, ամուսնալուծության ցուցանիշների աճով: Դեմոգրաֆիական խնդիրները, սակայն, բազմակնությամբ չեն լուծվի:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «արդյո՞ք բազմակնությամբ կարելի է մեր երկրի դեմոգրաֆիական ցուցանիշները փոխել» հարցին ի պատասխան՝ նշեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքով, հայ ժողովուրդն աչքի է ընկել կայուն ավանդույթներով, պահպանել ու կերտել է իր ազգային նկարագիրը: Այսինքն՝ բազմակնությունն օրինականացնելը քաոսային վիճակ կառաջացնի երկրում. «Պետք է տարբերակներ առաջարկել, որպեսզի անպտուղ զույգերը լուծումներ գտնեն: Բուժումն այսօր բավական թանկ է, ինչն էլ հանգեցնում է ծնելիության նվազմանը: Պետք է շեշտը դնել ընտանիքի ամուր հիմքերի ստեղծման վրա: Եթե ծնելիության խնդիրը լուծելու համար դիմենք բազմակնության, այդ դեպքում ո՞ւր մնացին ընտանիքի ամրությունը, ներդաշնակությունը»:
Ասուլիսին ներկա հոգեբան Սիրինա Առաքելյանի կարծիքով էլ, ժողովրդագրական խնդիրները կարելի է լուծել բազմազավակ ծնողների, ընտանիքների համար լավ պայմաններ ապահովելով, բիզնես կամ այլ գործունեություն ծավալելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելով, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով: «Այլ մշակույթի մոդելը վերցնելն ու տեղայնացնելը կարող է հայ հասարակության մեջ բավական զավեշտալի վիճակ առաջացնել, անհարկի թվալ: Բազմակնությունը հոգեհարազատ չէ հայ կնոջ հոգեբանությանը, այսինքն` հեշտ չի տեղայնացվի: Բազմաթիվ հայ կանայք չեն համակերպվի»,- ընդգծեց հոգեբանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել