ԽՈՅԵՐ
Այսօր ձեր ընտրյալը կմտածի, որ դուք շատ ավելի լավն եք, քան իրականում նա ձեզ ճանաչում է։ Այսինքն, այսօր նա ձեզ մեծարելու է եւ ասելու, որ դուք լավագույն եք այս աշխարհում։ Սակայն ցավոք, այս վիճակը կշարունակվի միայն մեկ օրը։ Վաղը նա կմոռանա ամեն ինչ եւ կվերաբերի ձեզ այնպես, ինչպես սովորաբար էր նա անում։ Պատրաստ եղեք դրան։
ՑԼԵՐ
Այսօր դուք ոգեշնչված կլինեք եւ յուրօրինակ ու անկրկնելի գործեր անելու մեծ ցանկություն կունենաք։ Փորձեք ներդնել ձեր բոլոր ուժերը, որպեսզի մտքերը կարողանանք կյանքի կոչել։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս օրը նվիրել հաճույքներին։ Ձեր սիրելիի հետ գնալ ակումբ, ռեստորան կամ թատրոն։ Ի դեպ, առանց նրա ձեր ժամանակը անիմաստ եւ տհաճ կանցնի։ Թող որ նա ձեր կողքին լինի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք ստիպված կլինեք ինքներդ ձեզ համար պարզել ձեր զգացմունքները եւ որոշել՝ սիրում եք նրան, թե ոչ, ինչ պետք է անեք հետագայում, ցանկանում եք ձեր ապագան նրա հետ անցկացել, թե ոչ։ Առաջին հայացքից պարզ եւ հեշտ թվացող այս հարցերը երկար մտորելու տեղիք կտան։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք հստակ կհասկանաք, թե ինչպիսին է ձեր սիրելի անձնավորությունը եւ իրականում ինչպես է ձեզ վերաբերում։ Վաղը դուք կարթնանաք կարեւոր եզրակացություններ արած։
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք շատ ուշադիր ուսումնասիրել ձեր խնդիրները, որոնք պատճառը Նրա մտերիմ ընկերներն են։ Միգուցե հենց այսօր կարողանաք վերջնականապես լուծել դրանք։ Բայց հիշեք, որ նրանք շատ թանկ ու կարեւոր մարդիկ են ձեր ընտրյալի կյանքում, ուստի ցանկացած որոշում կայացնելուց առաջ արժեւորեք այս փաստը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Միասին գնացեք գնումներ կատարելու։ Այսօր իսկապես նպաստավոր օր է մատչելի եւ հարմարավետ գնումներ կատարելու համար։ Նույնիսկ եթե Նա չի սիրում գնալ շոփինգի, այսօր անպայման կհամաձայնի ուղեկցել ձեզ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը կցանկանա նորից գրավել ձեր սիրտը։ Ուստի, փորձեք ավելի գրավիչ ու հմայիչ լինել, որպեսզի նրա գործն ավելի դժվար, բայց միեւնույն ժամանակ ավելի հաճելի լինի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր Աղեղնավորները ավելի շատ կզբաղվեն ուրիշների խնդիրները լուծելով, քան սեփականը։ Իհարկե, մտերիմներին օգնելը գովելի է, բայց չպետք է մոռանա անձնական հոգսերի մասին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե ցանկանում էիք ձեր ընտրայլին ծանոթացնել ծնողների հետ, ուրեմն այսօր լավագույն եւ ամենահարմար օրն է։ Սակայն նրան ձեր տուն հրավիրելուց առաջ ցուցումներ տվեք՝ ասելով, թե ինչ ծաղիկներ է սիրում ձեր մայրը եւ ինչ հագնել, որպեսզի խիստ հայրիկի ճաշակին համապատասխան լինի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք չեք գոհանա ձեր կատարած գործերով, ընտրած հագուստով։ Այսօր ձեր կազմվածքը տգեղ կթվա ձեզ։ Սակայն աստղերը հուշում են, որ պետք չէ անհանգստանալ։ Սմեն ինչ հարկավոր է ավելի դրական տեսանկյունից դիտարկել։
ՁԿՆԵՐ
Նույնիսկ եթե այսօր ռոմանտիկ ընթրիք կամ սիրային հանդիպում չեք պլանավորում, միեւնույնն է, արտաքին տեսքը պետք է անթերի լինի։ Նախ դուք երբեք չեք իմանա, թե ինչ «գանձ» կարող եք գտնել փողոցում, եւ երկրորդ՝ թող որ Նա հասկանա, թե ինչպիսի ընտրյալ ունի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում