Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ամենաեսասեր տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների

21:12, 5 դեկտեմբերի

3Խոյ

Այս նշանի տակ ծնված տղամարդը կարող է պարծենալ, որ ամենա-ամենան է այս ցուցակում, այսպես ասած, հենց նրան է պատկանում էգոիսզմի բարձրագույն աստիճանը։ Խոյ-տղամարդկանց բնատուր է մանկամտությունն ու չարությունը հարաբերություններում, ինչը գրեթե անպարտելի տարբերակ է, որպեսզի միշտ սիրված լինեն երկրորդ կեսի կողմից։ Խոյերը տանել չեն կարող, երբ սահմանափակում են իրենց գործողությունները, առավելևս ՝ ցանկությունները։ Խոյ-տղամարդը կարող է երեք անգամ ամուսնանալ, սակայն միևնույն է միշտ իրեն ազատ և չամուսանացած կզգա։ Երբ սիրելին այդ ամենը հասկանա և սկսի հարաբերություններ պարզել, ապա Խոյի կողմից  իրական ագրեսիա կնկատի։ Խոյը որևէ պատրվակով չի փոխի իր ապրելակերպը։ Երկրորդ կեսին մնում է միայն կամ հեռանալ, կամ ընդունել այն, որ այս տեսակ հարաբերությունները վաղ թե ուշ իրենց տրամաբանական ավարտը կունենան։

2Երկվորյակներ

Այս տղամարդիկ գրեթե միշտ որոնում են, սակայն ոչ այն միակին և անկրկնելիին։ Այդ միակը կարող է պարզապես աղանդեր լինել մի համեղ ընթրիքից հետո։ Երկվորյակները անընդհատ նոր զգացմունքներ, էմոցիաներ, սիրեկաններ, սիրո սխրանքներ են փնտրում։ Նրանք ատում են պատասխանատվությունը և ամեն կերպ փորձում են խուսափել ցանկացած հարցին անկեղծ պատասխանելուց։ Երկվորյակ-ամուսին ստանալը կնոջ համար հավասարազոր է ինքնուրույն բարձրանալ Էվերեստ լեռը, որովհետև Երկվորյակի համար ընտանիքը՝ շարունակական միապաղաղություն է։ Առանց խղճի խայթի և պատասխանատվության զգացողության Երկվորյակները ցանկացած հարաբերությունները դիտարկում են որպես հաճելի ժամանց, և ոչ ոք չգիտի, թե ինչ տրամադրությունով կարթնանա Երկվորյակը և ինչ կա նրա մտքին։ Կանայք, պատրաստ եղեք, որ Ձեր սիրելի և պաշտելի տղամարդը կփոխի իր հեռախոսահամարը և հավանաբար Դուք իրեն երբեք չեք լսի և չեք տեսնի։

1Աղեղնավոր

Այս նշանի տակ ծնված տղամարդիկ իրական կնամոլներ են և կանանց սրտեր գերող։ Ոչ, Աղեղնավորներին բնորոշ չէ անձնական և սիրային սխրանքները հաշվելու հատկությունը, սակայն եթե նա իմանար, թե որքան դառը արցունք է թափվել, որքան տանջանք և տառապանք է եղել, որքան հույսեր են փլուզվել Աղեղնավորին ստանալու մտքից, և այդ ամենն ապարդյուն։ Բարդ է ասել՝ արդյո՞ք ոչինչ չնկատող Աղեղնավորը գիտակցում է դա, թե ոչ, չէ՞ որ նա երբեք հարաբերությունները չի ընկալում որպես սիրային արկածների սկիզբ։ Աղեղնավորը ազատասեր է և խուսափում է ամուր և լուրջ հարաբերություններից․ նա  նույնիսկ պատրաստ է եսասերի պիտակը կրել մինչև վերջ։




Նյութը՝ Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել