Դիզայներ Վիրջիլ Աբլոյի մահվանից հետո տեղեկատվություն է տարածվել, որ Off-White ™ x Air Jordan 1 Retro High OG «Chicago» սպորտային կոշիկների վերավաճառքի գինը կտրուկ բարձրացել է։
Սպորտային կոշիկններից մի քանիսը, որոնք շատերը համարում են Աբլոյի դիզայնի մարգարիտը (2017թ․-ին դրանց արժեքը կազմում էր ընդամենը 190 դոլար), վաճառվել է ավելի քան 10 000 դոլարով, թեեւ մինչ դիզայների մահն արժեքը կազմում էր 5000 դոլար։ Այժմ Farfetch առցանց ռեթեյլերը մոդելները վաճառում է սկսած 12 000 դոլարից, իսկ StockX վերավաճառքի կայքում գինը հասնում է 120 000 դոլարի։
Նույն միտումը նկատվում է նաեւ Air Jordan 2-ի դեպքում․ դեռ շաբաթը օրը սպորտային կոշիկները հնարավոր էր գնել 600-700 դոլարի սահմաններում, իսկ վերջին օրերի ըգնթացքում StockX-ում դրանց գինը բարձրացել է՝ հասնելով 1600 դոլարի։
Կոշիկը նշանավորում է Աբլոյի եւ Nike-ի համագործակցության սկիզբը։ Ցանկալի մարզակոշիկները հասցրել են The Ten հավաքածուի ստեղծմանը, որով հայտնիություն են ձեռք բերել Swoosh ապրանքնաիշի մի քանի նշանավոր մոդելները։ Սպորտային կոշիկներն, ընդհանուր առմամբ, կոնտրաստային տեսք ունեն, առկա են Air Jordan- եւ Swoosh-ի խորհրդանշանները։
Աղբյուրը՝ Orest
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ