Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ինչպես կրել վերարկուն, որպեսզի նորաձեւ տեսք ունենաք․ լավագույն ընտրանին (ֆոտո)

14:13, 5 դեկտեմբերի

Վերարկուն եւ ջինսերը հեշտությամբ համադրվում են միասին։ Ամենօրյա լուքի համար խորհուրդ ենք տալիս խաղադրույք կատարել հանգիստ կտրվածքի եւ թեթեւ անփութության վրա: Ընտրեք բարձր գոտկատեղով ջինսե տաբատ, կամ երկար, լայն տաբատ։ Կերպարը համադրեք տաք բլուզի հետ (կլինի դա բարակ, թե հաստ), ապա այն ամբողջացրեք գոտիով։ Իսկ վերեւից կրեք օվերսայզ վերարկու։ Հիանալի տեսք ունեն ուսերի հավածում ուղիղ գիծ ունեցող վերարկուները։ Դրանք տեսողական կոմպենսացնում են կերպարի պարզությունը եւ ավելացնում Ձեր վստահությունը։ Հագուստն ընտրեք չեզոք գույնի, իսկ վերարկուն վառ երանգի, որպեսզի  սահմանեք ճիշտ տրամադրություն եւ հանդերձանքին հավելեք հանդուգնության նոտաներ։

21e2c6bb1b5176e46c599475ee10eb2a_cropped_666x832.jpg (145 KB)

Հանդերձանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար, կարող եք փոքր-ինչ խաղալ գործվածքների հետ։ Առաջարկում ենք մեկ կերպարում «ընկերացնել» փափուկ բրդյա վերարկուին եւ հարթ, անփայլ կաշվե իրերին: Հակադրությունն ավելի ընդգծելու համար կերպարը լրացրեք աքսեսուարներով․ իդեալական կերպով կհամադրվեն չելսիի կոշտ երկարաճիտները եւ փափուկ, ծավալային պայուսակը:

260ba745b8e8a4b005aa090da8a32283_cropped_666x833.jpg (109 KB)

562.jpg (98 KB)

Ցրտերի սկսվելուն պես նորաձեւության սիրահարների մեծ մասը սկսում է սեւ գույնի հանգուստ կրել։ Եթե չեք ցանկանում կորել ուրիշների ֆոնին, ապա մի վախեցեք առանձնանալ։ Բաց գույներով total-look. ոչ միայն կօգնի ավելի պայծառ տեսք ունենալ, այլեւ կերպարն ավելի ջերմ եւ հարմարավետ կդարձնի:

85623.jpg (76 KB)

15116.jpg (76 KB)

3ee2d4e4af0ac2a296da9959036bd319_cropped_666x832.jpg (153 KB)

Վերարկուն կատարյալ հաամդրվում է կարճ կիսաշրջազգեստների, զգեստների եւ շորտերի հետ։ Էլեգանտ ձեւվածքը տեսողականորեն կոմպենսացնում է համարձակ երկարությունը, ինչպես նաեւ պաշտպանում է ոտքերը քամուց եւ ցրտից։ Ընտրեք ծնկներից ներքեւ, ազատ, նույնիսկ ծավալուն ձեւվածքի մոդելի վերարկու։ Այն կերկարացնի սիլուետը եւ կընդգծի սլացիկ կազմվածքը։

e8bf60d5538595f3cf9cf409baef89c8_cropped_666x833.jpg (164 KB)

Խիստ տաբատները եւ ուսերն ընդգծված վերարկուն կօգնեն ուժեղ, վառ կնոջ կերպար։ Իդեալական տարբերակ է բիզնեսվումենի կամ պարզապես նորաձեւության սիրահարի, ով սիրում է «բնավորությամբ» հագուստ։

993eefaa6d6ca4176a6145c8cae01e46_cropped_666x833.jpg (218 KB)

Կերպարին հարմարավետություն կօգնի հաղորդել փափուկ շարֆը։ Դուք կարող եք պարզապես գցել այն ձեր ուսերին, կամ փաթեթեք պարանոցի շուրջը։ Գլխավորն այն է, որ աքսեսուարն ազատ նստի․ դա տեսողական թեթեւացնում է ձմեռային լուքը եւ ջերմության եւ հարմարավետության զգացողություն պարգեւում։

62541.jpg (107 KB)

Ջենփերը կարող է այլընտրանք լինել շարֆին։ Այն պարզապես անփույթ գցեք ուսերին։  Այս հնարքը սիրում են Ինստագրամի նորաձեւ բլոգերները։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել