Վերարկուն եւ ջինսերը հեշտությամբ համադրվում են միասին։ Ամենօրյա լուքի համար խորհուրդ ենք տալիս խաղադրույք կատարել հանգիստ կտրվածքի եւ թեթեւ անփութության վրա: Ընտրեք բարձր գոտկատեղով ջինսե տաբատ, կամ երկար, լայն տաբատ։ Կերպարը համադրեք տաք բլուզի հետ (կլինի դա բարակ, թե հաստ), ապա այն ամբողջացրեք գոտիով։ Իսկ վերեւից կրեք օվերսայզ վերարկու։ Հիանալի տեսք ունեն ուսերի հավածում ուղիղ գիծ ունեցող վերարկուները։ Դրանք տեսողական կոմպենսացնում են կերպարի պարզությունը եւ ավելացնում Ձեր վստահությունը։ Հագուստն ընտրեք չեզոք գույնի, իսկ վերարկուն վառ երանգի, որպեսզի սահմանեք ճիշտ տրամադրություն եւ հանդերձանքին հավելեք հանդուգնության նոտաներ։
Հանդերձանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար, կարող եք փոքր-ինչ խաղալ գործվածքների հետ։ Առաջարկում ենք մեկ կերպարում «ընկերացնել» փափուկ բրդյա վերարկուին եւ հարթ, անփայլ կաշվե իրերին: Հակադրությունն ավելի ընդգծելու համար կերպարը լրացրեք աքսեսուարներով․ իդեալական կերպով կհամադրվեն չելսիի կոշտ երկարաճիտները եւ փափուկ, ծավալային պայուսակը:
Ցրտերի սկսվելուն պես նորաձեւության սիրահարների մեծ մասը սկսում է սեւ գույնի հանգուստ կրել։ Եթե չեք ցանկանում կորել ուրիշների ֆոնին, ապա մի վախեցեք առանձնանալ։ Բաց գույներով total-look. ոչ միայն կօգնի ավելի պայծառ տեսք ունենալ, այլեւ կերպարն ավելի ջերմ եւ հարմարավետ կդարձնի:
Վերարկուն կատարյալ հաամդրվում է կարճ կիսաշրջազգեստների, զգեստների եւ շորտերի հետ։ Էլեգանտ ձեւվածքը տեսողականորեն կոմպենսացնում է համարձակ երկարությունը, ինչպես նաեւ պաշտպանում է ոտքերը քամուց եւ ցրտից։ Ընտրեք ծնկներից ներքեւ, ազատ, նույնիսկ ծավալուն ձեւվածքի մոդելի վերարկու։ Այն կերկարացնի սիլուետը եւ կընդգծի սլացիկ կազմվածքը։
Խիստ տաբատները եւ ուսերն ընդգծված վերարկուն կօգնեն ուժեղ, վառ կնոջ կերպար։ Իդեալական տարբերակ է բիզնեսվումենի կամ պարզապես նորաձեւության սիրահարի, ով սիրում է «բնավորությամբ» հագուստ։
Կերպարին հարմարավետություն կօգնի հաղորդել փափուկ շարֆը։ Դուք կարող եք պարզապես գցել այն ձեր ուսերին, կամ փաթեթեք պարանոցի շուրջը։ Գլխավորն այն է, որ աքսեսուարն ազատ նստի․ դա տեսողական թեթեւացնում է ձմեռային լուքը եւ ջերմության եւ հարմարավետության զգացողություն պարգեւում։
Ջենփերը կարող է այլընտրանք լինել շարֆին։ Այն պարզապես անփույթ գցեք ուսերին։ Այս հնարքը սիրում են Ինստագրամի նորաձեւ բլոգերները։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:12, 17 մայիսի
Բորոդինան ու Սոբչակը կրկին հարաբերություններ են պարզում․ այս անգամ հայտնի դերասանի պատճառով14:47, 17 մայիսի
«Տիկնիկ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը14:12, 17 մայիսի
Էմբեր Հերդը հայտարարել է, որ սկանդալի պատճառով «Ակվամենում» իր դերը կրճատել են մինչեւ 10 րոպե13:45, 17 մայիսի
Նուրբ․ Էթերի Ոսկանյանի լուսանկարը13:16, 17 մայիսի
Հայտնի է «Բրիջերթոնների» երրորդ եթերաշրջանի սյուժեն12:35, 17 մայիսի
«Այսօր ծնվեց մի հեքիաթային կին»․ Օլյա Հակոբյան (ֆոտո)12:12, 17 մայիսի
Թոմ Ֆորդը լքում է Ամերիկայի մոդելյերների խորհրդի նախագահի պաշտոնը11:29, 17 մայիսի
«Երջանիկ»․ Արմինկայի լուսանկարները Մեքսիկայից11:12, 17 մայիսի
«Միասին ենք արթնանում»․ Միխայիլ Գալուստյանն ու «Բլեստյաշիե» խումբը նոր տեսահոլովակ կթողարկեն10:35, 17 մայիսի
Արեւ, ծով, լողազգեստ․ Իվետա Մուկուչյանի լուսանկարը Դուբայից10:11, 17 մայիսի
Մեգան Ֆոքսի փեսացուն 30 հազար դոլար արժողությամբ մատնահարդարում է արել09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ