Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը ճանաչվել է PETA (Մարդիկ՝ հանուն կենդանիների հետ էթիկական վերաբերմունքի) կազմակերպության «Տարվա մարդ 2021»։ 19-ամա երգչուհին դարձել է պատմության ընթացքում այդ մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։ Նախկինում PETA-ն այդ կոչմանն է արժանացրել Հոակին Ֆենիքիսն, Օփրա Ուինֆրրին, Անժելիկա Հյուսթոնին, Հռոմի Ֆրանցիսկոս պապին եւ այլոց։
Բիլին վեգանական հայցքներ ունի եւ դրանք քարոզում է հրապարակային ձեւով։ Նա համաձայնել է Met Gala 2021-ին արհեստական մետաքսից պատրաստված Oscar de la Renta-ի զգեստը կրել միայն այն պայմանով, որ ապրանքանիշն արտադրության ընթացքում կհրաժարվի մորթու օգտագործումից։ Բացի այդ՝ լինելով միջոցառման համակարգողներից մեկը՝ նա հասել էր նրան, որ ճաշկերույթի ընթացքում միայն վեգանական ճաշատեսակներ են մատուցվել։ Nike-ի համար Air Jordan սպորտային կոշիկների նրա հավաքածուն եւս 100 տոկոսով պատրաստված էր վեգանական կաշուց, իսկ նրա առաջին օծանելիքը՝ «Eilish», կենդանական ծագման բաղադրիչներ չի պարունակում, հետեւաբար չի փորձարկվում կենդանիների վրա։
«Բիլի Այլիշը հոգ է տանում մսամթերքին եւ կաթնամթերքին, ինչպես նաեւ կաշվի, մորթու եւ մետաքսի օգտագործմանը վերջ տալու մասին։ PETA-ն ուրախ է նշել, որ նա օգտագործել է ցանկացած հնարավորություն՝ ցույց տալու համար, որ վեգանական նորաձեւությունն ու ուտելքն առավել բարյացակամ են մոլորակի կենդանիների նկատմամբ, որը մենք կիսում ենք դրանց հետ»,- ասված է PETA-ի նախագահ Ինգրիդ Նյուքիրքը։
Աղբյուրը՝ Intermedia
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին