Ձմռանը մեր մաշկն ու մազերը ենթարկվում են շրջակա միջավայրի առանձնակի ագրեսիվ ազդեցությանը․ դրանց վիճակի վրա ազդում են ջերմաստիճանի կտրուկ անկումները, ցուրտը, ուժեղ քամին, ձյունը եւ ջեռուցումը, հայտնում է Bazaar-ը։ Այս գործոնները խախտում են մաշկի ջրային հավասարակշռությունն եւ թուլացնում դրա հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը, ինչի արդյունքում մաշկը դառնում է թույլ, ջրազրկված եւ առավել զգայուն։ Կայքը ներկայացրել է ձմռանը մաշկի խնամքի՝ առավել հաճախ թույլ տրվող սխալները, որոնք հաճախ դրա վիճակի վատացման պատճառ են դառնում։
SPF պաշտպանությունից հրաժարվելը
Շատերը մինչ այժմ սխալմամբ կարծում են, որ SPF գործակցով քսուքները հարկավոր է օգտագործել բացառապես արեւային օրերին։ Միայն թե ուլտրամանուշակագույն ճառագայթները ձմռանը չեն անհետանում․դրանք ազդում են մաշկի վրա եւ մաշկի վաղաժամ ծերացման պատճառներից են։ Այդ պատճառով տնից դուրս գալուց առաջ արեւապաշտպանի օգտագործումը պարտադիր է, հատկապես նրանց համար, ովքեր խնամքում ակտիվորեն թթուներ, ռետինոլ, վիտամին C եւ այլ բաղադրիչներ են օգտագործում, որոնք բարձրացնում են մաշկի ֆոտոզգայունությունը։
Ագրեսիվ միջոցների օգտագործումը
Դրանց շարքին են պատկանում միջոցները, որոնք պարունակում են սպիրտ, սուլֆատներ, ագրեսիվ թթուներ եւ ալկալիներ։ Մաշկաբանները խորհուրդ են տալիս ձմռանն անցնել միջոցների օգտագործման, որոնց բաղադրության մեջ կան բնական յուղեր, ճարպաթթուներ, վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ հիալուրոնաթթու։ Մաքրման համար հարկավոր է առավել նուրբ միջոցներ օգտագործել՝ խուսափելու համար չափից շատ չորացումից, թեփոտումից։
Խոնավեցնող քսուքը անմիջապես դուրս գալուց առաջ քսելը
Ձմռանը մաշկի խնամքի բազային կանոններից մեկը․ խոնավեցնող քսուքը հարկավոր է օգտագործել փողոց դուրս գալուց նվազագույնը 30-40 րոպե առաջ, որն այն հասցնի ներծծվել։ Թաց մաշկով պարբերաբար փողոց դուրս գալը կարող է ջրազրկման հանգեցնել։
Սկրաբերի եւ պիլինգների հաճախակի օգտագործում
Ձմռանը մաշկի լիպիդային շերտը բարակում է, ինչն այն առավել զգայուն է դարձնում։ Ագրեսիվ միջոցներով մաշկը չափից շատ մաքրելը միայն վատացնում է մաշկի վիճակը։ Այդ պատճառով ավելի լավ է սկրաբերը փոխարինել նուրբ էնզիմային պիլինգներով (սակայն դրան հարկավոր է շաբաթվա ընթացքում օգտագործել միայն մեկ անգամ) կամ AHA թթուներ։
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:45, 23 մայիսի
«Շատ սիրուն»․ Մերի Մակարյանի լուսանկարը18:33, 23 մայիսի
Ռուսական վարձույթում է հայտնվել հայկական մուլտֆիլմը․ հերոսներին հնչյունավորել են Գարիկ Խարլամովն ու Էլինա Ջանիբեկյանը17:45, 23 մայիսի
«Աստվածային գեղեցկություն»․ Հասմիկ Խոջյանի լուսանկարը Գառնիից17:12, 23 մայիսի
Ալսուին մեղադրել են «Маска» շոուի ընթացքում ֆոնոգրամա օգտագործելու համար16:44, 23 մայիսի
Լիա Զախարյանն՝ առանց շպարի16:12, 23 մայիսի
Վալյա Կարնավալը գանգատվել է կատակերգու Օլեգ Վերեշագինի հետապնդումներից15:34, 23 մայիսի
Դանա Բորիսովան ու նրա 14-ամյա դուստրը նմանատիպ դաջվածքներ են արել15:01, 23 մայիսի
Ֆրենկ Սինատրայի եւ Բիթլզի հիթերը կհնչեն Ֆեդերիկո Մոնդելչիի եւ Կամերային նվագախմբի կատարմամբ14:43, 23 մայիսի
«Ընտանեկան եզակի րոպեներ»․ Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու ու երեխաների հետ14:12, 23 մայիսի
Սցենարը գաղտնի է պահվում․ «Օրինապահ քաղաքացի» ֆիլմը շարունակություն կունենա13:35, 23 մայիսի
«Սիրուն զույգ»․ Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ջերմ լուսանկարը13:14, 23 մայիսի
Վիկտորյա Բոնյային դուրս են արել Կաննի կինոփառատոնից (ֆոտո)