Չրեր
Լյարդի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է գլյուկոզա, վիտամիններ եւ հանքային նյութեր: Այս ամենը կարելի է ստանալ չորացրած մրգերից։ Այն լիովին բնական է, որը չի պարունակում ավելացված շաքար, հարուստ է վիտամիններով եւ բջջանյութով: Լյարդի համար առավել օգտակար կլինի ծիրանի չիրը, սալորաչիրն ու թզի չիրը։ Կարեւորը հիշելն է, որ չրերը բարձր կալորիականություն ունեն։ Դրանք արժե ուտել խիստ սահմանափակ քանակությամբ։
Վառ գույնի բանջարեղեն
Վառ գույն բանջարեղենին տալիս են բնական անտիօքսիդանտներ կարատինոիդները։ Որքան պայծառ է բանջարեղենը, այնքան բարձր է դրանում օգտակար նյութերի պարունակությունը։ Հակաօքսիդանտները պաշտպանում են լյարդի բջիջներն ազատ ռադիկալների վնասներից եւ խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացմանը: Բոնուս կլինի ծերացման գործընթացի դանդաղումը։ Սննդակարգում ավելացրեք որքան հնարավոր է կարմիր եւ նարնջագույն բանջարեղեն՝ գազար, դդում եւ բուլղարական պղպեղ:
Վարսակի փաթիլներ
Վարսակի փաթիլները պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ եւ բետա գլյուկան։ Վերջիններս պաշտպանում են լյարդի բջիջները վնասներից՝ նվազեցնելով քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Վարսակի փաթիլները նաեւ օգտակար են մարսողական համակարգի առողջության, ուղեղի աշխատանքի եւ քաշը վերահսկման համար։ Այն հարուստ է դանդաղ ածխաջրերով, որոնք երկար ժամանակ հանգստացնում են սովի զգացողությունը եւ նվազեցնում գերսնման վտանգը։
Ավոկադո
Ավոկադոն նույնպես կարող է շատ օգտակար լինել լյարդի համար: Այն հարուստ է հակաօքսիդանտ միացություններով, վիտամիններով եւ օգտակար ճարպերով: Դրանք նպաստում են լյարդի բջիջների ամրապնդմանը եւ վերականգնմանը, խթանում են դրա աշխատանքը։
Ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբը վիտամինների եւ հանքանյութերի պահեստ է, որոնք անփոխարինելի են ոչ միայն լյարդի առողջության, այլեւ ամբողջ մարմնի համար: Ծաղկակաղամբի կանոնավոր օգտագործումը խթանում է լյարդի աշխատանքը, այն ավելի ակտիվ կերպով սինթեզում է լեղապարկը եւ օրգանիզմից հեռացնում ավելորդ նյութերը։ Բացի այդ, ծաղկակաղամբը դիետիկ է, այն կարող են իրենց սննդակարգ ներառել նույնիսկ նրանք, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին։
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան