Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ֆիլմ է նկարահանել Վիսարիոնի աղանդի զոհերի մասին։ Լրագրողը հերոսուհիներից մեկին Նովոսիբիրսկում բնակարան է նվիրել, գրում է StarHit-ը։
Օլգա Կլիմովան վաճառել է Մոսկվայում գտնվող իր բնակարանը եւ ամբողջ գումարը տվել աղանդի անդամներին։ Կլիմովան տասնամյա որդու հետ տեղափոխվել է Մինուսինսկ փոքրիկ քաղաք։ Հետագայում նա տեղից տեղ է անցել եւ ապրել, որտեղ կարողացել է։
«Ես, իսկապես, տեսնում եմ, որ մեղավոր եմ։ Վստահել եմ, տվել ամբողջ գումարը։ Եվ բնակարանը պատկանում էր ոչ միայն ինձ, այլեւ որդուս»,- ասել է Կլիմովան։
Հերոսուհու պատմությունը հուզել է Քսենիա Սոբչակին։ Լրագրողը հայտել է, որ իր շոուի հեռուստադիտողի հետ որոշել է Կլիմովայի համար բնակարան գնել։ 29 տարի թափառելուց հետո Օլգան վերջապես դարձել է երկու սենյականոց բնակարանի սեփականատեր։
Սոբչակը YouTube-յան «Осторожно: новости!» հաղորդման ընթացքում ցույց է տվել, թե ինչպես է Օլգան դիտարկում նորակառույց շենքում գտնվող անշարժ գույքը։ Կնոջը բնակարանը նվիրել են կահույքով եւ կենցաղային տեխնիկայով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:47, 2 հուլիսի
«ՍիրունաՎիրուսով ես ինձ վարակում»․ Գրիգոր Դանիելյանի եւ կնոջ ջերմ հոլովակը23:04, 2 հուլիսի
«Ամերիկան միակ վայրն է, որտեղ դա հնարավոր է». Little Big խմբի մենակատարը բացատրել է ԱՄՆ տեղափոխվելը22:32, 2 հուլիսի
Տոպը՝ տաբատի համադրությամբ․ Մարգարիտա Պոզոյանի լուսանկարը22:04, 2 հուլիսի
Marvel-ը ներկայացրել է առաջին համասեռամոլ Սարդ-մարդուն21:46, 2 հուլիսի
«Գյումրի»․ Արեւիկ Արեւիկ Ուդումյանի Street style-ը21:12, 2 հուլիսի
Ձեր կանացիությունն ըստ կենդանակերպի նշանների20:41, 2 հուլիսի
«Ոճային ու էլեգանտ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանի նոր լուսանկարը20:09, 2 հուլիսի
Բրիտանիայում կրկին հարց է ծագել արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին կոչումներից զրկելու մասին19:43, 2 հուլիսի
Ոճային մայրիկ․ Արմինկայի նորաձեւ լուքը19:07, 2 հուլիսի
Սովապահությանը «նմանակող» դիետա18:36, 2 հուլիսի
«Վենետիկը նման է կտավի...»․ Անահիտ Կիրակոսյանի լուսանկարներն Իտալիայից18:19, 2 հուլիսի
Ինչպես վերականգնել մազերը հանգստից հետո