Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել ավտոմեքենայում։ Նա կրում է հովազային պրինտով, կարմիր երանգի զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։
«Երեկ, երբ Արմանին պառկեցնում էի քնելու, խոսում էինք նրա հետ, եւ նա պատմեց, թե ինչպես են բաժանվել իր ընկերներից մեկի ծնողները, ինչի մասին ընկերը կիսվել է նրա հետ ու շատ վշտացած է եղել։ Արմանը նրան պատասխանել է․ «Մի հուզվիր եւ հավաքիր քեզ, քո ծնողները պարզապես դադարել են միասին ապրել, հայրդ ընդամենը տեղափոխվել է, փոխարենը նա ողջ է, եւ դու հնարավորություն ունես շփվել նրա հետ, գրկել, համբուրել, իսկ մնացած ամենը ժամանակի հետ կդառնա նորմալ կենսակերպ․․․»։ Եվ երբ նա գիշերը ինձ պատմում էր դրա մասին, նրա աչքերից արցունքներ էին հոսում, իսկ ձայնը դողում էր ցավից։ Աստված իմ։ Աշխարհում ոչ մի մայրիկի չէի ցանկա զգալ այն, ինչ ես զգում էի երեկ գիշեր, երբ ցավում է երեխայիդ հոգին, իսկ դու նրան ոչնչով չես կարող բուժել․․․
Այսօր, երբ նայեցի 10-ամյա որդուս, հասկացա, որ նա ժամանակից շուտ է մեծացել, որ նա ընդամենը երկու ամսում շատ իմաստուն է դարձել։ Որքան ցավ կա նրա ներսում եւ ինչպես է նա ինձ մոտ դիմանում, որ ես ել չարտասվեմ․․․ Իմ տղան շատ ուժեղ տղամարդ կլինի։ Ես դա հստակ գիտեմ։
Իսկ հիմա վերցրեք հեռախոսն ու զանգահարեք ձեր ծնողներին կամ մոտեցեք ու համբուրեք նրանց, քանի նրանց ձեր կողքին են։ Ոչ ոք չգիտի, թե մեզ ինչ է սպասվում վաղը»,- օրեր առաջ գրել էր երգչուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին