Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
«Մենք շարունակում ենք ապրել, իսկ ինչ-որ-մեկը մեր կողքին՝ հարազատ է կորցնում,
մենք շարունակում ենք ժպտալ, և ուրախանալ երեխայի ծնունդով, իսկ ինչ-որ տեղ միանգամից մի քանի հերոսի են հուղարկավորում՝ մի տարի անց նոր գտած աճյունով...
...շարունակում ենք վազել առօրյա հոգսերով՝ կարևոր կամ անկարևոր, իսկ ինչ-որ տեղ մի երիտասարդ՝ մի ոտքով, զրոյից սովորում է քայլել,
...մենք հողին ենք հանձնում սիրելի մարդկանց, իսկ ինչ-որ տեղ նույնքան սիրելի մարդկանց պսակն է կամ երեխայի մկրտությունը,
ուզում ենք տեսնել միայն դրական նորություններ, բայց կարդում ենք հա մարդկանց դժբախտության մասին. ինքներս մեզնից ու՞ր կփախչենք...
ուզում ենք խոսել, գոռալ, բայց ասելիքի շատությունից խեղդվում ենք՝ ինքներս մեր մեջ,
լռվում- մնում ես ու թվում է աշխարհում մեն-մենակ ես ցավովդ, մեկ էլ տենում ես կողքինդ նույն մենակության մեջ ճաք է տալիս, պարզվում է պետք էր ուղղակի իրար ձեռք մեկնել...
ուզում ենք ապրել, բայց ակնհայտ կիսատության մեջ հիմնականում խաբում ենք, թե ապրում ենք՝ ԴԱՐԵՐՈՎ ենք խաբում ինքներս մեզ, ուզում ենք ուժեղանալ, բայց ավելի ենք թուլանում համատարած բամբասանքի, տկարության ու անազնվության մեջ,
ակնհայտ թուլությունները թողած, մեր ՍԽԱԼ ընտրությունը թողած՝ մեր պատմական, քաղաքական ու կենցաղային սխալներում մեղադրում ենք Աստծուն, ամեն օրվա բազում մեղքերը գործում, բայց մեղադրում ենք մեր կրած Խաչին, մեղքի մեջ ապրում ենք,ու ասում ենք՝ աղոթքս տեղ չհասավ, գնում ենք Եկեղեցի՝ մոմ ենք վառում, հետո բակում ինչ-որ մեկին հայհոյում, բամբասում, նոր դուրս ենք գալիս, ու դեռ քրիստոնյա ենք համարվում...Տոնավաճառի ժամանակ միշտ կա, բայց Պատարագի գնալու՝ երբեք...մեր տունը մաքրում ենք, ու փողոց շպրտում մեր տան աղբը, ուրիշի կյանքի «աղբն» էլ մեր տուն թողնում...
Օրեր առաջ Եկեղեցուց հուղարկավորում էին Հերոս տղերքին...
Կողքին՝ մեքենայից, լսվում էր թուրքախառը մի ոռնոց՝ փողոցում: Պապանձվեցի..
Իրարով ապրել էդպես էլ չսովորեցինք ապրել, իրար «լսել» ու զգալ:
Չսովորեցինք հարգել գոնե մեր վիշտը, ոչ լիարժեք ուրախանալ սովորեցինք ուրիշի ուրախությամբ, ոչ լիարժեք ներել կամ ընդունել ՍԽԱԼԸ: Ոչ էլ մարդավարի իրարով ապրել:
Ոչ լիարժեք սիրել կարողացանք, ոչ էլ մարդավարի ՄԱՐԴ մնալ...
Հայերը տարբեր են լինում... շատ...
Բայց ախր Հայաստանը մեկն է:
ու շատ մենակ...
ես աղոթում եմ..., որ խելք տա:
Հ.Գ. Հայրենիքը ամենապարզ թվացող բաների մեջ է», - գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար