Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Նիկոլին հեռացնելու մի ձեւ կա». Ռուբեն Մխիթարյան

12:01, 14 դեկտեմբերի

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է արել ՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մի ձեւ կա՝ դա պետք է լինի բոլոր ընդդիմադիրների միակ նպատակը եւ համախմբման արդյունքը:

«Ուրեմն…)

Նիկոլին ամեն տարի օդի ու ջրի պես հարկավոր է ընտրություն անցկացնել: Դա միակ ձևն է իր էլեկտորատին միշտ լարման մեջ պահելու և ըստ այդմ իրենից հեռու չթողնելու համար: 3 տարվա ընթացքում նա արդեն արել է 4 մեծ ընտրություններ՝ 2 ԱԺ, 1 Երևանի և 1 ՏԻՄ: Մոտակա 1 տարին իրեն դարձյալ այդ ընտրությունները օդի ու ջրի պես անհրաժեշտ են լինելու: Մի անգամ կփորձի Երևանի արտահերթ ընտրություն անի, մի անգամ Սահմանադրության հանրաքվե կանի (կամ չի անի՝ ԱԺ-ով կփոխի), մի անգամ փոխված Սահմանադրությամբ նոր ԱԺ ընտրություն կանի, հետո էլ երկրի նախագահի ընտրություն կանի: Պետք եղավ մարզպետներին էլ ընտրությունով կնշանակի, միայն թե միշտ հարթակներից կարողանա գոռա: Ինքը առաջնորդվում է միմիայն իր օրակարգով ու «գլուբակո» թքած ունի, թե ինչ են իր պաշտոնավարման մասին մտածում աշխարհաքաղաքական բեևեռները, ընդդիմությունը, «ընդդիմությունը», «ընդդիմության ընդդիմությունը», թերթերը, կայքերը, Չալոն ու Էրդողանը:

Նիկոլին հեռացնելու մի ձև կա: Դա պետք է լինի բոլոր ընդդիմադիրների միակ նպատակը և համախմբման արդյունքը: Համախմբում ոչ թե ընդդիմադիր ինչ որ լիդերի շուրջ, այլ համախմբում իշխանության լիդերի դեմ: Էշը ցեխից հանելու համար պետք է բոլորը էշին ցեխից դուրս քաշեն, ոչ թե ցեխի մեջ էշին փորձեն կրել էշ-էշ դուրս տալով:…

Բայց քանի որ այդպիսի նպատակի մասին այլևս չեն խոսում, քանի որ «Ամանոր է» շուտով, ուրեմն թուլացեք ու հաճույք ստացեք: Բրյուսելում այսօր մինչև 9-ը աստիճան ջերմություն է լինելու: Անդրկովկասյան տանգո Եվրոպայում՝ թուրքական նվագակցությամբ:

Թե բա «...Նիկոլը գնալու հող է նախապատրաստում»: Նիկոլը մի հող գիտի նախապատրաստել, այն էլ հանձնելու համար: Մնացածը ձեր էրոտիկ ֆանտազիաներն են»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել