Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքը Howard Stern-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ջենիֆեր Գարների հետ ամուսնությունը շատ անհաջող է եղել: Աֆլեքը խոստովանել է, որ իրեն զգացել է ինչպես թակարդում եւ դրա պատճառով սկսել է խմել:
«Ես, ասես, թակարդում լինեի։ Եթե մենք չբաժանվեինք, ես կշարունակեի խմել։ Հնարավոր է, որ մենք նույնիսկ կռվեինք միմյանց հետ, քանի որ անտանելի էր կողք կողքի գտնվելը», - խոստովանել է Բենը ։
49-ամյա Աֆլեքն ալկոհոլի դեմ բուժման կուրս է անցել մասնագիտացված կլինիկայում 2018 թվականին: Իր կնոջից նա բաժանվել է 2015-ի հունիսին՝ իրենց հարսանիքի տասնամյա տարեդարձի հաջորդ օրը։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվել են 2018 թվականի նոյեմբերին:
«Մենք երկար ժամանակ փորձում էինք մեր ամուսնությունը կատարյալ դարձնել, որպեսզի օրինակ դառնանք մեր երեխաների համար, բայց մեզ մոտ ոչինչ չէր ստացվում։ Հենց այդ պատճառով էլ մենք ամուսնալուծվեցինք։ Երեխաներին առանց դրա էլ դժվար է, չէ որ նրանց մայրն ու հայրը հայտնի մարդիկ են», - պատմել է դերասանը։
Ավելի վաղ Բենը Ջենիֆեր Լոպեսի հետ վերամիավորումն անվանել էր «սիրո մեծ պատմություն»: Զույգը միավորվել է անցած տարվա գարնանը՝ բաժանումից գրեթե 20 տարի անց։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:12, 27 հունիսի
Հայտնի են տարվա լավագույն երաժիշտների եւ դերասանների անունները18:41, 27 հունիսի
«Մարդ այս եղանակից բան չի հասկանում»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)18:14, 27 հունիսի
Դիահերձարանի մերժումից հետո․ Պիեռ Նարցիսի մարմինը կուղարկեն Կամերուն17:43, 27 հունիսի
«Ներկայացումից հետո»․ Մարիամ Ադամյան (ֆոտո)17:13, 27 հունիսի
Մոսկվայում սկսվել են Սարիկ Անդրեասյանի՝ Դամիր Յուսուպովի սխրագործության մասին ֆիլմի նկարահանումները16:41, 27 հունիսի
«Անթերի»․ Անի Երանյանի նոր լուսանկարը16:18, 27 հունիսի
Արտիստի մահից հետո Շատունովների ընտանիքը կշարունակի երգերի իրավունքների համար Ռազինի դեմ դատական գործը15:43, 27 հունիսի
«Lady in black». Մերի Մակարյանի դասական լուքը15:12, 27 հունիսի
Գլյուկոզայի դուստրը հայտարարել է, որ ոչ բինար անձ է14:36, 27 հունիսի
«Ո՞ւմ գործն է իմ մարմնի չափսը․ չեմ էլ ուզում նիհարակազմ լինել»․ Քլոե Քարդաշյանը նշում է 38-ամյակը14:03, 27 հունիսի
Բեն Աֆլեքի 10-ամյա որդին նստել է Lamborghini-ի ղեկին եւ բախվել թանկարժեք մեքենային13:31, 27 հունիսի
PROFAL ընկերության 20-ամյակն ու տարածաշրջանում նոր մեգանախագծի՝ O2 Gardens-ի պաշտոնական բացումը