MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Զվարթնոց օդանավակայանում դիմավորում են «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանին հաղթանակ բերած Մալենային (ՈւՂԻՂ)

00:45, 22 դեկտեմբերի

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը՝ Հայաստանի ներկայացուցիչ Մալենան, վերադառնում է հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական գավաթն ու «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը Հայաստանում հյուրընկալելու ուղեգիրը:

Զվարթնոց օդանավակայանում այս պահին Մալենայի ժամանմանն են սպասում ոչ միայն 14-ամյա երգչուհու հարազատներն ու ընկերները, այլեւ՝ մի շարք երկրպագուներ ու լրագրողներ:

NEWS.am STYLE-ը եւս եկել է դիմավորելու Հայաստանի հաղթող պատվիրակին, եւ օդանավակայանի անցուդարձը ներկայացնում է ուղիղ հեռարձակմամբ:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ն անց էր կացվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Մեր պատվիրակը մրցույթում հաղթել է Դավիթ Բադալյանի (Tokionine), Վահրամ Պետրոսյանի ու Դավիթ Ծերունյանի հեղինակած «Քամի, քամի» երգով՝ վաստակելով 224 միավոր: Մալենան ինքն էլ երգի խոսքերի համահեղինակներից է: Երգչուհին մրցույթի առաջատարն էր նաեւ տեսահոլովակի դիտումների թվով  (ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան), իսկ մրցույթում Մալենայի ելույթն ամբողջացրել են «Ամարաս» համույթի պարողները (գեղարվեստական ղեկավար՝ Վիկա Մարտիրոսյան):

Սա Հայաստանի թվով երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլ»-ում: Առաջին անգամ մեր երկիրը մրցույթում հաղթել է 2010 թ-ին՝ Վլադիմիր Արզումանյանի գլխավորությամբ, որը ներկայացնում էր «Մամա» երգը: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալել է նաեւ 2011 թ-ին:

Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան

Օպերատոր՝ Ալեքս Խաչատրյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել