«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան արդեն Հայաստանում է: «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի պատվիրակին «Քամի, քամի» երգի հնչյունների ներքո դիմավորեցին բացառիկ ջերմությամբ: Երգչուհին խոստովանեց, որ մինչ օրս չի հավատում իր երազանքի իրականացմանն ու այն փաստին, որ օդանավակայանում հավաքված բազմաթիվ հայրենակիցները, չնայած ուշ ժամին, եկել էին իրեն դիմավորելու:
Լրագրողների հետ զրույցում 14-ամյա երգչուհին հավելեց, որ ելնելով համացանցում տիրող արձագանքներից՝ հաղթանակին հավատում էր, բայց չժխտեց, որ սկզբում հուզմունքը մեծ է եղել.
«Երբեք չէի եղել նման մեծ բեմում. Սկզբում շատ էի լարվում, բայց մի քանի անգամ փորձերի գնալուց հետո այդ հուզմունքն անցավ, ու համերգի օրն արդեն հաճույք էի ստանում այդ ելույթից»:
Հարցին՝ ում է նվիրում իր հաղթանակը, Մալենան վստահ պատասխանեց.
«Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին եւ բոլոր հայերին: Ես բոլորիդ շատ սիրում եմ ու անչափ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար»:
Իր հաղթանակը երգչուհին հենց եվրատեսիլյան բեմից նվիրեց նաեւ իր պրոդյուսեր Դավիթ Բադալյանին՝ այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը.
«Ծննդյանս ամենալավ նվերն էր, որ կարող էի ստանալ: Հաղթական տրամադրվածությամբ էինք գնացել մրցույթին, բայց երբ տեսանք մյուս ուժեղ մասնակիցներին, մի քիչ կասկածներ առաջացան, կարելի է ասել՝ հաղթանակը որքան սպասելի էր, նույնքան էլ՝ անսպասելի»,-անդրադառնալով Մալենայի անակնկալին՝ ասաց Դավիթը:
Մալենայի հաղթանակից հետո շատերը ցանկություն հայտնեցին տարիներ անց նրան տեսնել նաեւ մեծերի «Եվրատեսիլ»-ում: Երգչուհին չի բացառում, որ նման բան հնարավոր է, բայց այժմ կենտրոնացած է իր մյուս երազանքների վրա.
«Ուզում եմ դառնալ մեծ արտիստ ու Հայաստանի անունը բարձր պահել տարբեր բեմերում»:
Մալենայից պակաս հուզված ու ոգեւորված չէին նաեւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարներ Անուշիկ Տեր-Ղուկասյանն ու Դավիթ Ծերունյանը:
«Շատ երկար ենք այս հաղթանակին ձգտել, ու սա մեր թիմային աշխատանքի արդյունքն է: Իհարկե, այս ամենում մեծ դեր ունեցավ նաեւ Դավիթը Բադալյան, որովհետեւ եթե չլիներ այս երգը, չէր լինի մեր հաղթանակը»,-նշեց Դավիթը, Անուշիկն էլ հավելեց.
«Անբացատրելի զգացողություններ էին. ինքնաթիռում խոսում էինք Դավիթի հետ այն մասին, որ երեւի միայն մենք ու կանաչ սենյակում գտնվող մարդիկ կհասկանան, թե ինչ է նշանակում, երբ տխուր ես վերադառնում այնտեղից, ու նույնիսկ այս պահին հուզված ենք ու հպարտ, որ հայերին պարգեւեցինք նման ուրախություն»:
Հայաստանի պատվիրակության ղեկավարները վստահությամբ փաստեցին՝ մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը:
«Միանշանակ, պատրաստ ենք. մոտ տասը տարի առաջ ենք հյուընկալել մրցույթը, եւ մինչ եզրափակիչը, շատ պատվիրակություններ մոտենում էին մեզ ու ասում, որ վստահ են, որ մենք ենք հաղթելու ու անհամբեր սպասում են, թե երբ են վերադառնալու Հայաստան, որովհետեւ մինչ օրս հիշում են հայկական հյուրասիրությունը»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 24 մայիսի
«Եվ ավելին կյանքից ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար». Լուսինե Թովմասյանի զբոսանքը երեխաների հետ23:12, 24 մայիսի
Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է Թուրքիայից իրեն արտաքսելու մասին լուրը22:41, 24 մայիսի
«Ծով, արեւ, ընտանիք»․ Արամ MP3-ն՝ ընտանիքի հետ22:12, 24 մայիսի
Artik & Asti դուետի նախկին մենակատարը տաս օրում նիհարել է վեց կիլոգրամով21:43, 24 մայիսի
«Ամառ էր, մուգ մաշկով էի ու երջանիկ»․ Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը21:12, 24 մայիսի
Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ20:31, 24 մայիսի
20:03, 24 մայիսի
Վիկտորյա Բոնյան Հարվի Վայնշտեյնին մեղադրել է ոտնձգությունների մեջ19:43, 24 մայիսի
«Էլեգանտ»․ Մերի Հակոբյանի երեկոյան լուքը19:12, 24 մայիսի
Քանյե Ուեսթը կստեղծի McDonald’s-ի բուրգերների փաթեթավորումը (ֆոտո)18:47, 24 մայիսի
«Սեւի սիրահարը»․ Էլեն Ասատրյան (ֆոտո)18:26, 24 մայիսի
Ուիլ Սմիթն այաուասկա օգտագործելը դժոխային փորձ է անվանել